Հա

Քաղաքական

01/07/2019 - 11:50

«Պատմական» եւ «զարմանալի». Հիւսիսային Կորէան անդրադարձել է Կիմ Չէն Ըն-Թրամփ հանդիպմանը

Հիւսիսկորէական պետական լրատւական գործակալութիւնն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չէն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հանդիպումը, որը 2018 թ. ամռանից ի վեր արդէն երրորդն է, «պատմական» եւ «զարմանալի» է որակել:

«alikonline.ir» - Հիւսիսկորէական պետական լրատւական գործակալութիւնն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չէն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հանդիպումը, որը 2018 թ. ամռանից ի վեր արդէն երրորդն է, «պատմական» եւ «զարմանալի» է որակել:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, երկու պետութիւնների ղեկավարները պայմանաւորւել են ապագայում սերտ կապի մէջ մնալ եւ վերսկսել այս տարւայ փետրւարից ի վեր փակուղու առջեւ յայտնւած միջուկային բանակցութիւնները:

Յայտնի է, որ հանդիպումը կայացել է Հիւսիսային եւ Հարաւային Կորէաների միջեւ ապառազմականացւած գօտում: Այսպիսով՝ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ոտք է դրել հիւսիսկորէական հողի վրայ:

«Հիւսիսային Կորէայի եւ Միացեալ Նահանգների ղեկավարները պատմական ձեռքսեղմում են ունեցել Փհանմունջոմում, ինչը զարմանալի իրադարձութիւն էր: Առաջնորդները համաձայնել են ապագայում սերտ կապի մէջ լինել եւ Կորէական թերակղզու ապամիջուկայնացման հարցով վերսկսել արդիւնաւէտ երկխօսութիւնն ու առաջընթաց ապահովել»,- յայտնել է հիւսիսկորէական պետական «KCNA» լրատւական գործակալութիւնը՝ ընդգծելով, որ Թրամփի եւ Կիմ Չէն Ընի միջեւ աննախադէպ վստահութիւն կայ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն լրագրողներին յայտնել է, որ բանակցային նոր փուլը կարող է սկսւել արդէն յուլիսին:

Յաւելենք, որ երկու պետութիւնների բանակցային գործընթացի առանցքային թեման Փհենեանի վիճայարոյց միջուկային ծրագիրն է: Վաշինգտոնը պահանջում է սառեցնել այն, մինչդեռ Փհենեանը որպէս պահանջի բաւարարման նախապայման ցանկանում է տարածաշրջանում ամերիկեան ագրեսիայի մակարդակի նւազում տեսնել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։