Հա

Քաղաքական

06/07/2019 - 08:50

ՀՀ նախագահն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գօտի

Սիւնիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը երէկ՝ յուլիսի 5-ին այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գօտի (ԱՏԳ):

«alikonline.ir» - Սիւնիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը երէկ՝ յուլիսի 5-ին այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գօտի (ԱՏԳ). տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

ՀՀ նախագահը ծանօթացել է ստեղծւած ենթակառուցւածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրէն Աշոտ Զարբաբեանը ներկայացրել է կատարւած աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսւող անելիքները։ Մասնաւորապէս նշւել է, որ առայժմ իրականացւել են միայն առաջին փուլով նախատեսւող աշխատանքները։

ՀՀ նախագահ Սարգսեանն ասել է, որ օտարերկրեայ ներդրողների եւ կազմակերպութիւնների ղեկավարների հետ իր բազմաթիի հանդիպումների ընթացքում հետաքրքրութիւն է ցուցաբերւել նաեւ Մեղրիի ԱՏԳ-ի նկատմամբ, եւ այսօր ինքն այցելել է՝ անձամբ տեսնելու եւ ծանօթանալու ստեղծւած պայմաններին ու հնարաւորութիւններին։ «Մարդիկ տեղեակ են, որ Հայաստանում՝ Մեղրիում ազատ տնտեսական գօտի է ստեղծւում: Այդ մասին հարցնում են թէ՛ արեւմտեան, թէ՛ ռուսական ընկերութիւնները։ Քանի որ փորձում եմ ներդրողներ հրաւիրել Հայաստան, ինձ համար կարեւոր էր անձամբ տեսնել, որպէսզի հնարաւորինս աջակցեմ՝ խորհրդակցելով կառավարութեան գործընկերների հետ»,- ասել է ՀՀ նախագահը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։