Հա

Քաղաքական

11/07/2019 - 12:30

«Իրանը համբերել է աւելի քան մէկ տարի». Ռիաբկով

Մոսկւան պարբերաբար կոչ է անում Իրանին`զերծ մնալ էսկալացիայի յանգեցնող քայլերից իրանական միջուկային գործարքի շուրջ:

«alikonline.ir» - Մոսկւան պարբերաբար կոչ է անում Իրանին`զերծ մնալ էսկալացիայի յանգեցնող քայլերից իրանական միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգէյ Ռիաբկովը: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանը համբերութիւն է ցուցաբերել աւելի քան մէկ տարի… Ներկայումս նրանք բնական կերպով ցուցադրում են այդ ամբողջ իրավիճակի մերժում: Մենք, մեր հերթին, բազմիցս կոչ ենք արել Իրանին` զերծ մնալ իրանական միջուկային գործարքի շրջանակում գործողութիւնների պլանի շուրջ էսկալացիոն քայլերից, սակայն պէտք է հասկանալ, որ Իրանի ղեկավարութիւնը եւ իրանցի  բանակցողները, որոնք փորձում էին պահպանել գործարքը, չեն կարող հաշտւել իրենց երկրի շուրջ կատարւող իրադարձութիւնների հետ»,- ասել է Ռիաբկովը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։