Հա

Քաղաքական

15/07/2019 - 10:50

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նոր ջանքեր է գործադրում Միջուկային գործարքի պահպանման համար

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար նոր ջանքեր կը գործադրի:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար նոր ջանքեր կը գործադրի: Այս մասին աստեղեկացնում «Associated press» գործակալութիւնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտօնի թեկնածու Ջերեմի Հանթը, ժամանակաւորապէս դադարեցրել է իր նախընտրական քարոզարշաւը եւ մեկնել ՝ Բրիւսէլ՝ մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: Նա խոստացել է ջանք  չխնայել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման, եւ տարածաշրջանում էսկալացիայի թուլացման համար:

Յօդւագործակալութիւնն ընդգծում է որ, Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հարցի զգայունութեան  եւ կարեւորութեան պատճառով, որոշել է անձամբ ուղեւորւել Բրիւսէլ, մասնակցելու ԵՄ ԱԳ ղեկավարների խորհրդի նիստին, որի օրակարգում է նաեւ Իրանի հարցը:

«Մերձաւոր Արեւելքն, այսօր աշխարհի ամենաանկայուն հատւածներից մէկն է եւ, եթէ, տարածաշրջանի երկրերը միջուկային զէնք ունենան, այն կը վերածւի մարդկութեան դէմ գլոբալ սպառնալիքի»,- այս մասին ըստ «Guardian»-ի՝ ասել է Հանթը՝ շեշտելով, որ իր ամբողջ ջանքը կը գործադրի իրավիճակի հետագայ սրումը կանխելու, եւ դրա կայունացման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։