Հա

Քաղաքական

18/07/2019 - 10:40

«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում». Լաւրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկւայի և Երեւանի միջեւ դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային եւ ռազմատեխնիկական կապերը։

«alikonline.ir» - ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկւայի և Երեւանի միջեւ դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային եւ ռազմատեխնիկական կապերը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն այս մասին ասել է «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տւած հարցազրոյցում` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրայինայում ընթացող գործընթացները։

«Մենք, բնականաբար, անտարբեր չենք Ուկրայինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խօսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է փոխյարաբերութիւնների տեւական պատմութիւնը, այդ թւում` մէկ պետութեան մէջ բնակւելը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լաւրովի կարծիքով` ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Արեւմուտքը հաւատաց, որ «պատմութեան վերջն է» եկել, եւ այժմ իրեն իրաւունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետութիւնների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Լաւրովը որպէս նման միջամտութեան օրինակ է նշել Ուկրայինան։

Նախարարի խօսքով` Հայաստանի հարցում իրավիճակն այլ է. Մոսկւան Երեւանի հետ ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւններ ունի։

Լաւրովը յիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։

Բացի այդ, ինչպէս ասել է նախարարը, երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային եւ ռազմատեխնիկական կապերը։

Յարակից լուրեր

  • Յայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւին․ նպատակն է ընտրութիւններին ընդառաջ հանրութեանն իրազեկել ընտրական իրաւունքի եւ ընտրութիւններին քաղաքացիների մասնակցութեան կարեւորութեան մասին
    Յայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւին․ նպատակն է ընտրութիւններին ընդառաջ հանրութեանն իրազեկել ընտրական իրաւունքի եւ ընտրութիւններին քաղաքացիների մասնակցութեան կարեւորութեան մասին

    «Ալիբի իրաւապաշտպան» հասարակական կազմակերպութեան կողմից յունիսի 7-ին մեկնարկել է «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշաւը, որին միացել են մի շարք յայտնիներ, որոնց թւում են՝  Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս, դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավար, գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին դատաւոր Ալւինա Գիւլումեանը, Գերաշնորհ Տ. Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը եւ այլոք։

  • «Փաշինեանի բանակցային ստերը, կամ ինչպէ՞ս հասանք պատերազմի»․ «168 ժամ»
    «Փաշինեանի բանակցային ստերը, կամ ինչպէ՞ս հասանք պատերազմի»․ «168 ժամ»

    «Հայաստանում ընթացող ամենալարւած եւ պետութեան համար ճակատագրական նախընտրական քարոզարշաւի առաջին փուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գաղտնազերծած ձայնագրութիւնը Նիկոլ Փաշինեանին կրկին գցել է իր ստացած բանակցային ժառանգութիւնը քննադատելու եւ իր վարած ղարաբաղեան քաղաքականութիւնը մաքրագրելու արատաւոր շղթայի մէջ:

  • ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի կոչը
    ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի կոչը

    Հայաստանի մէջ Յունիս 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն սեմին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գանատայի կառոյցը իր անվերապահ զօրակցութիւնը կը յայտնէ «Հայաստան» դաշինքին։

  • «ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել». Պուտին
    «ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել». Պուտին

    Միացեալ Նահանգները Ռուսաստանին իր հակառակորդն ու թշնամին է յայտարարել դեռեւս 2017 թւականին եւ որոշել է աջակցել ՌԴ-ում քաղաքական կազմակերպութիւններին: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Ջօ Բայդէնի հետ բանակցութիւններից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

  • Լոնդոնի ՀՅԴ կոմիտէ․ Մեր խօսքը
    Լոնդոնի ՀՅԴ կոմիտէ․ Մեր խօսքը

    Հետեւողականօրէն եւ ուշադրութեամբ հետեւում ենք Հայաստանի քաղաքական զարգացումնրի ընթացքին եւ արտակարգ ընտրութիւնների քարոզարշաւին: Դժւար է պատկերացնել՝ յատկապէս երբ ամբողջ կեանքդ ապրել ես սփիւռքում, թէ ինչպէ՞ս եւ ինչո՞ւ պատերազմի եւ պարտութեան խորհրդանիշ համարւող վարչապետի հրաժարականի եւ հեռացման պահանջով սկսած Հայրենիքի փրկութեան շարժումին չմիացաւ ժողովուրդի հոծ բազմութիւն, որպէսզի կերտէին անցումային կառավարութիւն եւ մէկ տարւայ ժամանակշրջանում կազմակերպէին ընտրութիւններ՝ առանց Նիկոլի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։