ՆԱՏՕ-ն աջակցում է Իրանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկայ խնդրի կարգաւորմանն ուղղւած դիւանագիտական ջանքերին:
«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն աջակցում է Իրանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկայ խնդրի կարգաւորմանն ուղղւած դիւանագիտական ջանքերին: Այս մասին ասւած է Դաշինքի մամուլի քարտուղակ Օաննա Լունգեսկուի հրապարակած հաղորդագրութեան մէջ:
«Մեծ Բրիտանիան յայտարարել է, որ խնդրի կարգաւորման համար իր առաջնահերթութիւնը երկխօսութիւնն ու դիւանագիտութիւնն են: ՆԱՏՕ-ն աջակցում է խնդրի կարգաւորմանն ուղղւած դիւանագիտական բոլոր ջանքերին:
Մենք Իրանին կոչ ենք անում անյապաղ ազատ արձակել ձերբակաւած նաւին եւ նրա անձնակազմին: Բոլոր դաշնակիցներին մտահոգում է Իրանի ապակայունացնող գործողութիւնները»,- նշւած է հաղորդագրութեան մէջ: