Հա

Քաղաքական

23/07/2019 - 08:50

«Լոնդոնը Թեհրանի հետ առճակատման չի ձգտում». Հանթ

Լոնդոնը Թեհրանի հետ առճակատման չի ձգտում: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում յայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը:

«alikonline.ir» - Լոնդոնը Թեհրանի հետ առճակատման չի ձգտում: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում յայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Փոխանցում է «BBC»-ն:

«Մենք չենք ձգտում առճակատւել Իրանի հետ, մենք փնտրում ենք տարաձայնութիւնները հարթելու ր հնարաւոր բոլոր ձեւերը: Սակայն, Մեծ Բրիտանիան ստիպւած կը լինի արձագանքել Իրանի գործողութիւններին՝ պահպանելով իր շահերը»,- յայտարարել է Հանթը՝ յաւելելով. «Եթէ Իրանը մնայ նոյն վտանգաւոր ճանապարհին, պետք է հասկանայ, որ դրա գինը երկրի ափերի մօտ աւելի մեծ ռազմական ներկայութիւնը կը լինի: Ոչ թէ նրա համար, որ մենք ցանկանում ենք մեծացնել լարւածութիւնը, այլ նրա համար, որ նաւագնացութեան ազատութիւնը սկզբունք է, որը Մեծ Բրիտանիան ու իր դաշնակիցները միշտ կը պահպանեն»:

Հանթը, որի ելոյթը խորհրդարանում յաջորդել էր Մեծ Բրիտանիայի կառավարութեան յատուկ նիստին, տեղեկացրել է, որ Լոնդոնը ցանկանում է եւրոպական երկրների մասնակցութեամբ ստեղծել «պաշտպանական ուժ», որը կը երաշխաւորի առեւտրական նաւերի անվտանգ երթեւեկութիւնը Պարսից ծոցում եւ Հորմոզի նեղուցում:

Նա չի բացառել է ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցութիւնն այդ գործողութեան, սակայն, ընդգծել է, որ այդ գործողութիւնը Իրանի դէմ ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութեան բաղադրիչ մասնիկը չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։