Հա

Քաղաքական

29/07/2019 - 12:20

«Իրանցիների հետ անմիջական երկխօսութեան իմ առաջարկը մերժւեց». Պոմպէօ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն կրկին յայտարարել է, թէ Իրանի իշխանութիւնները մերժել են իրանցի ժողովրդի հետ անմիջական երկխօսելու նրա ցանկութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն կրկին յայտարարել է, թէ Իրանի իշխանութիւնները մերժել են իրանցի ժողովրդի հետ անմիջական երկխօսելու նրա ցանկութիւնը. Փոխանցում է ԻՍՆԱ-ն:

Մայք Պոմպէոյի «Twitter»-ի միկրոբլոգում տարածած յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Ես Իրանի իշխանութիւններին, իրանցի ժողովրդի հետ անմիջական երկխօսութեան առաջարկ ներկայացրեցի, ինչը, սակայն, մերժւեց նրանց կողմից»:

Նշենք որ, ԱՄՆ պետքարտուղարը վերջերս «Bloomberg»-ի՝ հետ ունեցած հարցազրոյցի ժամանակ յայտնել էր իրանական լրատւամիջոցների հետ զրուցելու իր ցանկութեան մասին, որին արձագանքել էր Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ նշելով, որ Պոմպէոյից կարող է հարցազրոյց վերցնել Մարզիէ Հաշեմին:

Նշենք, որ կառավարութիւնում նկատել են նաեւ, որ Զարիֆի բանակցութիւնները եւ, մասնաւրապէս, Նիւ Եօրքում ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումները լուրջ ազդեցութիւն են թողել ԱՄՆ եւ միջազգային հանրային կարծիքի վրայ, ինչն Պոմպէոյին ստիպել է իրանական ԶԼՄ-ների միջոցով Իրանի ժողովրդի հետ երկխօսելու ցանկութիւն յայտնի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։