Հա

Քաղաքական

29/07/2019 - 14:10

«ՌԴ ԱԳՆ-ի` Արցախի եւ այլ հակամարտութիւնների գծով «կուրատորը» կը փոխւի». «Կոմերսանտ»

Ռուսաստանի ԱԳՆ-ում, կարծես, կողմնորոշւել են` ով կը դառնայ արտգործնախարարի տեղակալ՝ փոխարինելով Գրիգորի Կարասինին, որն առաջադրւում է Դաշնային խորհրդում։

«alikonline.ir» - Ռուսաստանի ԱԳՆ-ում, կարծես, կողմնորոշւել են` ով կը դառնայ արտգործնախարարի տեղակալ՝ փոխարինելով Գրիգորի Կարասինին, որն առաջադրւում է Դաշնային խորհրդում։ Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը:

«Երեք թեկնածու է դիտարկւում, ամենահաւանականը նախարարութեան հիւպատոսական դեպարտամենտի ներկայիս տնօրէն` 60-ամեայ Իւան Վոլինկինն է»,- գրում է պարբերականը։

Յիշեցնենք, որ Վոլինկինը Հայաստանում ՌԴ նախկին դեսպանն էր։

Օգոստոսի 23-ին կը լրանայ Կարասինի 70-ամեակը: «Պետական ծառայութեան մասին» օրէնքի համաձայն՝ պաշտօնավարման ժամկէտի երկարաձգումը հնարաւոր է մինչեւ 70 տարին:

Գրիգորի Կարասինը ղեկավարում է ԱՊՀ երկրների հետ երկկողմ յարաբերութիւնների, արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի հետ կապւած հարցերը: Պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների, Ռուս Ուղղափառ եկեղեցու եւ հասարակական կազմակերպութիւնների հետ փոխգործակցութեան համար։ Պաշտօնը ենթադրում է մի շարք հակամարտութիւնների գծով «կուրատոր» (խնամակալ, պատասխանատու-ԽՄԲ.) լինել` Արցախի, Ուկրայինայի եւ Մերձդնեստրի հակամարտութիւններն ու Բելառուսիայի հետ առեւտրային խնդիրները։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին

    Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ավարտին է մօտենում ընտրութիւնների քարոզարշաւի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենայ քւէարկութեան միջոցով իր կամքն արտայայտել՝ նախագահի եւ կուսակցութիւնների նախընտրած թեկնածուներին յանձնելով երկրի կառավարման ղեկը:

  • «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան
    «Առաջարկել ենք, որ անվտանգութեան խորհրդի ընդլայնւած նիստ գումարւի». Դաւիթ Իշխանեան

    «Իրաւական հարթութիւնը եւ օրէնքներն ու Սահմանադրութիւնը այդպիսի հնարաւորութիւն տալիս են՝ ընտրութիւնները յետաձգելու, եթէ յայտարարւի արտակարգ դրութիւն կամ ռազմական դրութիւն: Արտակարգ իրավիճակ յայտարարելու պարագայում ընտրութիւնները կայանում են: Պէտք է բաւարար պայմաններ լինեն, այս պարագայում Արցախում չկայ որեւէ դէպք եւ կարծես չկան այդ պայմանները»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեանը:

  • «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ
    «Հայրենիք»-ի խմբագրական․ Արցախը կ՛ընտրէ

    Ամբողջ աշխարհը ճգնաժամի մէջ է։ Իսկ Արցախը, բնութեան գիրկին մէջ բազմած այդ դրախտը, շարունակ ճգնաժամի մէջ եղած է։ Չկայ բնութեան կողմէ պարտադրուած համաճարակը, սակայն շարունակ ներկայ է թշնամին՝ արցախցիին պսակաձեւ ժահրը՝ Ատրպէյճանը։ Դեռ քանի մը օր առաջ, ճիշդ թուականը նշելու համար, Մարտ 23-ին, նշուեցաւ աննման «պարիսպներու քաղաք» Շուշիի կոտորածին հարիւրերորդ տարելիցը։

  • «Իրաւական կարգաւորումները դէպի արտակարգ դրութիւն տանող նախադրեալներ չկան». Դաւիթ Իշխանեան
    «Իրաւական կարգաւորումները դէպի արտակարգ դրութիւն տանող նախադրեալներ չկան». Դաւիթ Իշխանեան

    Մենք ամենօրեայ կապի մէջ ենք ԱՀ առողջապահութեան նախարարի հետ՝ նոր կորոնավիրուսի տարածման վերաբերեալ ինֆորմացիա ստանալու առումով:

  • Կոչ` հայ ժողովուրդին
    Կոչ` հայ ժողովուրդին

    Համայն մարդկութիւնը այս օրերուն կը տառապի «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) յառաջացուցած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ կը շարունակէ անսանձ տարածուիլ եւ կը վարակէ ու կը խլէ նկատառելի քանակով զոհեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։