Հա

Քաղաքական

04/08/2019 - 08:45

Հրաձգութիւն՝ Տեխասում. զոհերի թիւը հասել է 20-ի, իսկ վիրաւորներինը՝ 26-ի

ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասօ քաղաքի Walmart հանրախանութում երէկ՝ օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով՝ ժամը 11:00-ին, հրաձիգը կրակ է բացել յաճոխորդների ուղղութեամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասօ քաղաքի Walmart հանրախանութում երէկ՝ օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով՝ ժամը 11:00-ին, հրաձիգը կրակ է բացել յաճոխորդների ուղղութեամբ. Տեղեկացնում է CNN-ը:

Նախնական տւեալներով զոհւել է 20 մարդ, վիրաւորւել՝ 26-ը, որոնցից 9-ի վիճակը ծայրայեղ ծանր է:

Ոստիկանութիւնը յայտարարել է, որ յանցագործութիւնը կատարելու կասկածանքով ձերբակալել է մէկ մարդու: Արդէն յայտնի է, որ ձերբակալւածը Տեխասի Ալէն քաղաքի բնակիչ, 21-ամեայ Պատրիկ Կրուսիուսն է, որը յանձնւել է առանց դիամդրութիւն ցոյց տալու:

Ոստիկանութեան տւեալներով՝ յանցագործութիւնը մեծ հաւանականութեամբ կատարւել է ատելութեան հողի վրայ: Իրաւապահ մարմիններն ուսումնասիրում են յանցագործութեան նախօրէին, սոցիալական ցանցերում հրապարկւած հաղորդագրութիւնը, որում նշւած է, որ կրակաոցները պատասխան քայլ են, լատինամերիկացի միգանտների կողմից Միացեալ Նահանգների «բռնազաւթմանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։