Հա

Քաղաքական

07/08/2019 - 11:10

Մադուրոն յայտնել է, որ իր դէմ մահափորձը կատարւել է Բոլթոնի հրամանով

Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն յայտարարել է, թէ իր տրամադրութեան տակ ապացոյցներ կան, որ մէկ տարի առաջ իր դէմ մահափորձը կատարւել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի կարգադրութեամբ, բայց դրա հետ մէկտեղ հիմքեր չունի մեղադրելու անձամբ Դոնալդ Թրամփին:

«alikonline.ir» - Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն յայտարարել է, թէ իր տրամադրութեան տակ ապացոյցներ կան, որ մէկ տարի առաջ իր դէմ մահափորձը կատարւել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի կարգադրութեամբ, բայց դրա հետ մէկտեղ հիմքեր չունի մեղադրելու անձամբ Դոնալդ Թրամփին: Այս մասին ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մադուրոյի դէմ մահափորձը կատարւել է 2018 թւականի օգոստոսի 4-ին: Ինչպէս յայտնել էր Վենեզուէլայի կապի եւ տեղեկատւութեան նախարար Խորխէ Ռոդրիգէսը, Կարակասում շքերթի ժամանակ դէպի ամբիոն են ուղղւել պայթուցիկով մի քանի անօդաչուներ. այդ պահին այնտեղ էր նաեւ նախագահ Մադուրոն: Նրա խօսքով՝ Մադուրոյի դէմ մահափորձի ժամանակ վիրաւորւել էին 7 գւարդիականներ, նախագահը չէր տուժել:

«Մահափորձն իրագործելուց յետոյ մէկ տարի է անցել: Այսօր կարող եմ ասել, որ ես ապացոյցներ ունեմ, որ մահափորձը կատարւել է Սպիտակ տնից Ջան Բոլթոնի կարգադրութեամբ… Ամէն ինչ տանում է դէպի Ջան Բոլթոնը, որը քրեէական մտածողութիւն ունի, մարդասպանի մտածողութիւն… Ես չեմ կարող մեղադրել նախագահ Թրամփին, այս պահին չեմ կարող, բայց բոլոր հիմքերն ունեմ խնդրելու կատարել Ջան Բոլթոնի (գործողութիւնների) քննութիւն»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մաքս Բլիւմենտալին:

Նախկինում Մադուրոն արդէն մեղադրել էր Բոլթոնին, որ նա է պատրաստել իր սպանութեան ծրագիրը: Դրանից բացի, նա յայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը «գլխաւորում է Վենեզուէլայի գործերին միջամտելու ահաբեկչական ծրագիրը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։