Հա

Քաղաքական

10/08/2019 - 13:00

«Թեհրանն ու Մոսկւան ջախջախիչ պատասխան կը տան ցանկացած սխալ քայլի». Իրանում ՌԴ դեսպան

Իրանում ՌԴ դեսպանն անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական կոալիցիայի ձեւաւորմանն ասել է. «Թեհրանն ու Մոսկւան ջախջախիչ պատասխան կը տան ցանկացած սխալ քայլի»:

«alikonline.ir» - Իրանում ՌԴ դեսպանն անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական կոալիցիայի ձեւաւորմանն ասել է. «Թեհրանն ու Մոսկւան ջախջախիչ պատասխան կը տան ցանկացած սխալ քայլի». տեղեկացնում է Parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսութեան լրատւական ծառայութեանը տւած հարցազրոյցում, նշելով, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցում ռազմական կոալիցիա ստեղծելով չի հասնելու իր նպատակներին, Թեհրանում  ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանը  յաւելել է.«ԱՄՆ-ի այդ առաջարկին դէմ են հանդէս եկել Արեւմտեան շատ երկրներ, նոյնիսկ նրա դաշնակիցները»:

Ջաղարեանը, դատապարտելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլը, յստակեցրել է. «Ամերիկացիները չեն ցանկանում բաց պահել դիւանագիտութեան ճանապարհը»:

Իրանում ՌԴ դեսպանը Սիրիայում ամերիկացի զինւորականների ներկայության մասին ասել է. «Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայութիւնն անօրինական է եւ Մոսկւան Վաշինգտոնից պահանջում է դուրս գալ Սիրիայից»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։