Հա

Քաղաքական

15/08/2019 - 08:30

Հրաձգութիւն` Ֆիլադելֆիայում. վիրաւորւել է 6 ոստիկան

ԱՄՆ-ի Փենսիլւանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հիւսիային հատւածում գտնւող շինութիւններից մէկում հրաձգութիւն է տեղի ունեցել: Շինութիւնը շրջափակւել է ոստիկանութեան աշխատակիցների եւ յատուկջոկատայինների կողմից:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Փենսիլւանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հիւսիային հատւածում գտնւող շինութիւններից մէկում հրաձգութիւն է տեղի ունեցել: Շինութիւնը շրջափակւել է ոստիկանութեան աշխատակիցների եւ յատուկջոկատայինների կողմից: Այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշւում է, որ կասկածեալներից մէկը ձերբակալւել է, միւսը շարունակում է կրակել: Fox News-ի տեղեկութիւններով` ոստիկանութիւնն այդ շինութիւնում յատուկ օպերացիա էր իրականացնում` թմրանիւթեր վաճառողներին ձերբակալելու նպատակով:

Իրավիճակին հետեւում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Տեղեկութիւնների համաձայն` հրաձգութեան հետեւանքով տուժել է 6 ոստիկան, սակայն վնասւածքները լուրջ չեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։