Հա

Քաղաքական

17/08/2019 - 14:50

Կրեմլը Միջուկային գործարքի պահպանումը Մոսկւայի եւ Փարիզի համատեղ պարտականութիւնն է համարել

Պուտինն ու Մակրոնն երկուշաբթի կը հանդիպեն Ֆորթ դէ Բերգանքոնում: Այդ մասին ինչպէս տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իւրի Ուշակովը:

«alikonline.ir» - Պուտինն ու Մակրոնն երկուշաբթի կը հանդիպեն Ֆորթ դէ Բերգանքոնում: Այդ մասին ինչպէս տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իւրի Ուշակովը՝ նշելով. «Ռուսաստանն ու Ֆրանսիան պէտք է համատեղ ջանքերով գործադրեն Միջուկային համապարփակ համաձայնագիրի պահպանման եւ Պարսից ծոցում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ էսկալացիայի հետագայ սրացումը կանխելու ուղղութեամբ»:

Նշենք, որ աւելի վաղ ֆրանսիական ոչ պաշտօնական աղբիւրները հաղորդել էին, որ Պուտին-Մակրոն հանդիպման օրակարգի առանցքում լինելու են Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ քննարկումները:

Ըստ ֆրանսական աղբիւրի՝ Փարիզը ցանկանում է, որպէսի Մոսկւան Իրանի հետ իր ջերմ կապերը օգտագործի տարածաշրջանում լարւածութեան նւազեցման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։