Հա

Քաղաքական

18/08/2019 - 11:10

Օբաման կասկած է յայտնել նախագահական մրցավազքին Ջօ Բայդէնի մասնակցութեան անհրաժեշտութեանը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2020 թւականի նախագահական ընտրութիւնների համար Ջօ Բայդէնի նախագահական մրցավազքի քննարկմանն ասել է, որ «նա չպէտք է անի դա»:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2020 թւականի նախագահական ընտրութիւնների համար Ջօ Բայդէնի նախագահական մրցավազքի քննարկմանն ասել է, որ «նա չպէտք է անի դա», News.am հաղորդում է Fox News-ը:

«Դու չպէտք է դա անես, Ջօ, իսկապէս պէտք չէ»,- The New York Times-ը մէջբերել է Օբամայի խօսքը:

Թերթը հաղորդում է, որ Օբաման լուրջ կասկածներ է յայտնել նախընտրական քարոզարշաւի կապակցութեամբ:

Ընդ որում, ինչպէս նշում է հրատարակութիւնը, չնայած բոլոր կասկածներին, Օբաման Բայդէնի քարոզարշաւում շատ աւելի ակտիւ մասնակցութիւն է ունենում, քան այլ թեկնածուների քարոզարշաւներում:

Բայդէնը, որը մի շարք հարցումնների համաձայն, առաջ է անցնում նախագահ Դոնալդ Թրամփից, ասել է, որ չի կարողանայ ներել իրեն, եթէ չօգտւի Թրամփին յաղթելու հնարաւորութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։