Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթիւն է իրականացրել, որի հետեւանքով զոհւել է 63 մարդ, վիրաւորւել՝ աւելի քան 180-ը:
«alikonline.ir» - Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթիւն է իրականացրել, որի հետեւանքով զոհւել է 63 մարդ, վիրաւորւել՝ աւելի քան 180-ը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Պայթիւնն իրականցւել է օգոստոսի 17-ի ուշ երեկոյեան, տեղական ժամանակով 23:00-ի սահմաններում: Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է հարսանեաց սրահում, որը գտնւել է Քաբուլի՝ հիմնականում շիաներով բնակեցւած թաղամասում:
«Թալիբան» ահաբեկչական խմբաւորումը հերքել է իր մասնակցութիւնը տեղի ունեցածին: Առայժմ որեւէ ահաբեկչական խմբաւորում պայթիւնի համար պատասխանատւութիւն չի ստանձնել: