Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդիկսէնն «անհեթեթութիւն» է անւանել Գրենլանդիան գնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ նշելով, որ սառցապատ կղզին վաճառքի ենթակայ չէ:
«alikonline.ir» - Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդիկսէնն «անհեթեթութիւն» է անւանել Գրենլանդիան գնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ նշելով, որ սառցապատ կղզին վաճառքի ենթակայ չէ. տեղեկացնում է BBC-ն:
«Սա անհեթեթ բանավէճ է, եւ Կիմ Կիլսէնը (Գրենլանդիայի վարչապետը), իհարկէ, հասկացրել է, որ Գրենլանդիան չի վաճառւում, ուստի քննարկումը դադարեցւում է»,- ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը յաջորդ ամիս կայցելի Դանիա: Դեռեւս պարզ չէ թէ Գրենլադիայի գնման հարցը կը ներառւի Թրամփի այցի օրակարգում, թէ՞ ոչ: