Հա

Քաղաքական

21/08/2019 - 10:40

Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել հակաիրանական պատժամիջոցները

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատական ներակայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլեանսկին կոչ է արել դադարեցնել Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցներն ու սպառնալիքները՝ նշելով, որ հնարաւոր չէ Թեհրանին բանակցութեան կոչ անել, միեւնոյն ժամանակ նրան պատժամիջոցների եւ սադրանքների միջոցով հեռացնել բանակցութիւններից:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատական ներակայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլեանսկին կոչ է արել դադարեցնել Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցներն ու սպառնալիքները՝ նշելով, որ հնարաւոր չէ Թեհրանին բանակցութեան կոչ անել, միեւնոյն ժամանակ նրան պատժամիջոցների եւ սադրանքների միջոցով հեռացնել բանակցութիւններից. յայտնում է ԻՌՆԱ-ն:

Ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Մերձաւոր Արեւելքի մարտահրաւէրների առանցքի շուրջ, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան թեմայով հրաւիրւած նիստում, ռուս դիւանագէտը խօսքն ուղղելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյին ասել է. «Պարոն Պոմպէօ, մենք շատ ուշադիր հետեւեցինք ձեր ելոյթին, ես նոյնիսկ իմ գործընկերներին խնդրեցի ուշադրութիւն դարձնել իւրաքանչիւր բառին, եւ արդիւնքում պարզւեց, որ դուք շատ բառեր էք օգտւել, որոնք բացասական իմաստ ունեն. «Մարտահրաւէր», «չէզոքացում», «հակամարտութիւն», «սահմանափակում», «հակառակել», «սպառնալիք»:

Դուք միայն մէկ անգամ օգտագործեցիք «համագործակցութիւն» բառը, իսկ «Իրանի դէմ կոալիցիայի» բաժնում երբեւէ չօգտագործեցիք «երկխօսութիւն» բառը: Մեր կարծիքով, այս երկու բառն են («համագործակցութիւն», «երկխօսութիւն»-ԽՄԲ.), որ գտնւում են դիւանագիտական ցանկացած նախաձեռնութեան առանցքում»:

«Ինչպէս տարածաշրջանի երկրների մեծամասնութիւնը, մենք եւս չենք կարող գոհ լինել, որ երբ Իրանին բանակցութիւնների սեղանի շուրջ նստելու կոչ ենք անում, միեւնոյն ժամանակ, սպառնալիքների, տոտալ պատժամիջոցների եւ սադրանքների շնորհիւ նրանց հեռացնենք բանակցութիւններից:

Նման գործելաոճով, դժւար է պատկերացնել, որ իրանական կողմը կարձագանքի կոչերին: Ես ցանկանում եմ ուղղակիօրէն նշել, որ անտրամաբանական է, երբ մեր ամերիկացի գործընկերները խախտելով ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւը, Իրանին առանց որեւէ նախապայմանի բանակցութեան կոչ են անում:

Անհնար է անտեսել այն փաստը, որ Իրանի առեւտրի 80 տոկոսը յայտնւել է ԱՄՆ անօրինական եւ միակողմանի պատժամիջոցների ներքոյ: Իրականում, ԱՄՆ-ն անտեսելով միջազգային մի շարք օրէնքներ, սպառնում է այն երկրներին, որոնք ցանկանում են կատարել 2231 բանաձեւը»,- ընդգծել է Պոլեանսկին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։