Հա

Քաղաքական

21/08/2019 - 12:30

Շաքարեանց․ «Դժւար թէ Իրանը փոխի տրանսկասպեան գազամուղի անցկացման հետ կապւած իր որոշումը»

Քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է Կասպից ծովի յատակով անցկացւելիք տրանսկասպեան գազամուղի կառուցման հնարաւորութեան մասին։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է Կասպից ծովի յատակով անցկացւելիք տրանսկասպեան գազամուղի կառուցման հնարաւորութեան մասին։

«Իրանն ի սկզբանէ կտրականապէս դէմ է եղել Կասպից ծովի յատակով որեւէ գազամուղ անցկացնելու՝ ամերիկեան, անգլիական եւ որեւէ այլ կողմի նախաձեռնութեանը»,- ասում է Սերգէյ Շաքարեանցը։

Ըստ քաղաքագէտի՝ այս անգամ նոյնպէս չկայ որեւէ պատճառ ենթադրելու, որ Իրանը փոխում է իր կարծիքը: Որքան էլ Ադերբեջանը, Իսրայէլը եւ մնացած ուժերը սատարեն այդ գաղափարին, այնուամենայնիւ, Իրանի որոշումն առնւազն 20 տարի անփոփոխ է՝ կապւած Կասպից ծովի ընդերքի հետ։

«Դժւար Իրանի որոշումը փոխւի, քանի որ նախեւառաջ ասպարէզ են բերում մի գաղափար, որ գազամուղի անցկացումը կարող է խոշոր վնաս հասցնել ծովափնեայ տարածքներին։ Բացի այդ, Իրանը մշտապէս պնդում է, որ Կասպից ծովի ֆլորան ու ֆաունան իւրայատուկ են»,- նշում է քաղաքագէտը։

Շաքարեանցի խօսքով՝ տրանսկասպեան գազամուղի հարցով Ադերբեջանն աւելի շատ է շահագրգրւած, քան Թուրքմենստանը։

«Ադրբեջանը խոստացել է Թուրքմենստանին որոշակի դիւիդենտներ»,- ասում է Շաքարանցը։

Յիշեցնենք, որ Իրանը դէմ է արտայայտւել Կասպից ծովում գազատարի կառուցմանը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային, այդ մասին յայտարարել է իրանական «Ազգային գազ» ընկերութեան ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին: Եւրոմիութեան եւ ԱՄՆ-ի ակտիւ աջակցութեամբ Կասպից ծովի աւազանի երկու երկրներ՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանը փորձում են կեանքի կոչել տրանսկասպեան գազամուղը, որը պէտք է անցնի Կասպից ծովի յատակով ու միանալով Ադրբեջանի էներգետիկ համակարգին՝ թուրքմենական գազն արտահանի Թուրքիա ու Եւրոմիութիւն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։