Հա

Քաղաքական

25/08/2019 - 10:50

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանիւթ Bulava բալիստիկ հրթիռի արձակման մասին

ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը YouTube-ում տեղադրել է տեսանիւթ Բարենցի ծովում Yuri Dolgorukiy ատոմային սուզանաւից Bulava բալիստիկ հրթիռի արձակման մասին։

«alikonline.ir» - ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը YouTube-ում տեղադրել է տեսանիւթ Բարենցի ծովում Yuri Dolgorukiy ատոմային սուզանաւից Bulava բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Մարտական բլոկի մակետը յաջողութեամբ խոցել է ուսումնական թիրախը Kura զօրավարժարանում, որը գտնւում է Կամչատկայում: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսի 24-ին Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսի բեւեռային շրջանից Tula ատոմային սուզանաւից արձակւել է նաեւ Sineva բալիստիկ հրթիռը։ Հրթիռը խոցել է ուսումնական թիրախը Արխանգելսկի մարզի Chiuja զօրավարժարանում։

Ռազմական գերատեսչութիւնում նշել են, որ այդ արձակումներով հաստատւել են բալիստիկ հրթիռների տեխնիկական բնութագրերը, ինչպէս նաեւ սուզանաւերի հրթիռային համալիրների բոլոր համակարգերի աշխատունակութիւնը։

Bulava Р-30 պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) 1990-ականների կէսերին ստեղծւել է Մոսկւայի ջերմատեխնիկայի ինստիտուտում։ Գլխաւոր կոնստրուկտորներն են Իւրի Սոլոմոնովը եւ Ալեքսանդր Սուխոդոլսկին։ ԶԼՄ-ների տւեալներով՝ այս եռաստիճան հրթիռը կարող է կրել անհատական թիրախաւորման վեց մարտական բլոկ։ Նախատեսւած է 955 Borey նախագծի ատոմային սուզանաւերի սպառազինման համար, իւրաքանչիւր սուզանաւ ունի 16 արձակման սարք։ Р-29RМ Sineva խորհրդային մշակման հեղուկ ՄԲՀ  է 667 BDRM նախագծի սուզանաւերի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։