Հա

Քաղաքական

26/08/2019 - 14:10

Մեծ եօթնեակի/ութնեակի գագաթնաժողովներն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ եօթնեակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի «մեծ» խնդիրները՝ Սիրիա, Իրան, Լիբիա, Ուկրայինա, կլիմայի փոփոխութիւն, ամազոնեան հրդեհներ ու առեւտրային պատերազմներ։ Ուշադրութիւնից դուրս են շատ ու շատ այլ տեղական ու տարածաշրջանային կարեւորութեան «փոքր ու միջին» հարցեր։ Տրամաբանութիւնը պարզ է՝ խնդիրը պէտք է մեծ լինի, որ Մեծ եօթնեակը քննարկի։

Աննա Մկրտչեան, քաղաքագէտ

 

Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ եօթնեակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի «մեծ» խնդիրները՝ Սիրիա, Իրան, Լիբիա, Ուկրայինա, կլիմայի փոփոխութիւն, ամազոնեան հրդեհներ ու առեւտրային պատերազմներ։ Ուշադրութիւնից դուրս են շատ ու շատ այլ տեղական ու տարածաշրջանային կարեւորութեան «փոքր ու միջին» հարցեր։ Տրամաբանութիւնը պարզ է՝ խնդիրը պէտք է մեծ լինի, որ Մեծ եօթնեակը քննարկի։

Թէպէտ Մեծ եօթնեակ/ութնեակի երկրների գագաթնաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ ուղղակի օրակարգային քննարկում կարծես չի եղել, սակայն կար ժամանակ, երբ այս հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիան, ակտիւօրէն օգտագործում էին ԼՂ խնդրին անդրադառնալու համար։

Այսպէս, 10 տարի առաջ՝ 2009 թ. յուլիսին, երբ Մեծ եօթնեակը դեռ Մեծ ութնեակ էր, իտալական Լ՛Ակւիլա քաղաքում կայացած Մեծ ութնեակի 35-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները յայտարարութիւն տարածեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ։ Նման բարձր մակարդակի ուշադրութիւնը թերեւս աննախադեպ էր։ Լեռնային Ղարաբաղի հարցը գերտէրութիւնների ղեկավարների օրակարգում մնաց եւս մի քանի տարի, երբ Մեծ ութնեակի յաջորդ մի քանի գագաթնաժողովներում՝ Մուսկոկայում 2010 թ.-ին, Դովիլում 2011 թ.-ին, Լոս Կաբոսում 2012 թ.-ին (Մեծ 20-եակի գագաթնաժողովի շրջանակներում) եւ Էնիսկիլենում 2013 թ.-ին ընդունւեցին յայտարարութիւններ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ։

Այնուհետեւ ուկրայինական ճգնաժամի պատճառով չեղարկւեց 2014 թ. Սոչիում կայանալիք Մեծ ութնեակի գագաթնաժողովը, եւ Ռուսաստանը դուրս մնաց այս ձեւաչափից, ինչը ի թիւս այլի, նաեւ նշանակում էր, որ Արցախի հարցը չի կարող քննարկւել այս հարթակում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկը բացակայում է։

Միջնորդ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով ԼՂ հիմնախնդրին չանդրադառնալը, իհարկէ, միայն պայմանաւորւած չէ Մեծ ութնեակի աշխատանքներին ՌԴ մասնակցութեան կասեցմամբ։ Կան նաեւ այլ լուրջ պատճառներ, որոնցից առանցքային է այն, որ բանակցային գործընթացում որեւէ լուրջ առաջընթաց չկայ, որը կարող է անհրաժեշտութիւն առաջացնի խնդրին անդրադառնալ նախագահների մակարդակով։ Ճիշտ է, անցած տարւայ ընթացքում վերականգնւել են հայ-ադրբեջանական շփումները՝ պետութեան ղեկավարների եւ ԱԳ նախարարների մակարդակով, սակայն 2016 թ. ադրբեջանական ագրեսիայից յետոյ դժւար է դեռեւս պատկերացնել որեւէ բեկում, նոյնիսկ Հայաստանի նոր իշխանութիւնների պարագայում, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է հայատեացութեամբ ներծծւած մաքսիմալիստական ու ռեւանշիստական քաղաքականութիւնը։

Միւս կողմից տեսակէտ կայ, որ որեւէ խճճւած ու փակուղային վիճակում գտնւող խնդրի կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները խթանելու եւ լուծման համար ճանապարհ հարթելու համար շատ օգտակար է հարցի քննարկումը ամենաբարձր մակարդակով։ Ըստ այդ մօտեցման՝ գագաթնաժողովային դիւանագիտութիւնը, այն էլ մեծ տէրութիւնների մասնակցութեամբ, կարող է լուրջ ազդեցութիւն ունենալ հակամարտութեան կարգաւորման առաջմղման գործում։

Սակայն, ինչպէս փորձը ցոյց տւեց, Արցախի խնդրի կարգաւորման վերաբերեալ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահական մակարդակով ընդունւած հինգ յայտարարութիւնները բաւարար չեղան կողմերի համար համաձայնութեան գնալու համար։ Սա կարող է նշանակել, որ նոյն Լ՛Ակւիլայի յայտարարութեան մէջ արտացոլւած հիմնարար սկզբունքները համաձայնութեան հասնելու ընդունելի պարամետրեր չեն ապահովում կողմերին կամ որ մեծ տէրութիւնների կողմից չկայ բաւարար ճնշումներ ու խրախուսանքներ, որոնք կողմերին կը ստիպէին այս պարամետրերով գնալ համաձայնութեան։ Կամ էլ ե՛ւ մէկը, ե՛ւ միւսը։

Ինչեւէ, ներկայ փուլում Մեծ եօթնեակի երկրների համար կան շատ ու շատ այլ առաջնային հարցեր, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն է՝ Սիրիա, Իրան, կլիմայի փոփոխութիւն, միգրացիա եւ այլն։ Միաժամանակ ակտիւացել են Ռուսաստանին Մեծ եօթնեակ վերադարձնելու շուրջ քննարկումները։ Կողմնակիցների շարքում առաջինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Դէմ են գրեթէ մնացածը։ Ուստի ակնկալել, որ յաջորդ տարի Ռուսաստանը լիարժէք կը մասնակցի այս ձեւաչափով աշխատանքներին, դժւար է։ Հնարաւոր է, որ որպէս հիւր մասնակցի։ Իսկ թէ, ինչ-որ ձեւով Ռուսաստանի վերադարձը Մեծ եօթնեակ/ութնեակ կարող է ազդել ԼՂ հարցի վերադարձին այս հարթակ, կրկին կասկածը մեծ է՝ հաշւի առնելով թէ՛ ընթացիկ բանակցային գործընթաց, թէ՛ Ռուսաստան-Արեւմուտք յարաբերութիւններում առկայ լարւածութիւնը։

 

Panorama.am

Յարակից լուրեր

  • Միացեալ Թագաւորութեան արտաքին քաղաքականութիւնը Brexit-ից յետոյ
    Միացեալ Թագաւորութեան արտաքին քաղաքականութիւնը Brexit-ից յետոյ

    Երէկ՝ յունւարի 31-ին, երկարատեւ ու ծանր բանակցութիւններից յետոյ Միացեալ Թագաւորութիւնն ի վերջոյ դուրս եկաւ Եւրոպական Միութիւնից։ Վերլուծաբանների տեսակէտից, Brexit-ը հիմնականում ոչ բարենպաստ ազդեցութիւն է ունենալու Միացեալ Թագաւորութեան սոցիալ-տնտեսական կեանքի վրայ։

  • Գեներալ Սոլէյմանիի սպանութեան խորհրդանշական կողմը
    Գեներալ Սոլէյմանիի սպանութեան խորհրդանշական կողմը

    Վերջին օրերին համաշխարհային մամուլի գլխագրերից չի իջնում ամերիկացիների կողմից իրանական գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան լուրը։ Ամերիկա-իրանական յարաբերութիւնների աննախադէպ լարւածութեան ֆոնի վրայ հնչում են կանխատեսումներ, թէ ինչպէս եւ որտեղ Իրանը պատասխան կը տայ, եւ ինչպիսի հնարաւոր զարգացումներ կարող են լինել։

  • «Կորցնելով Ղարաբաղը՝ կը կորցնենք նաեւ Զանգեզուրն ու կը յայտնւենք կիսապետութեան մի պարկի մէջ». քաղաքագէտ
    «Կորցնելով Ղարաբաղը՝ կը կորցնենք նաեւ Զանգեզուրն ու կը յայտնւենք կիսապետութեան մի պարկի մէջ». քաղաքագէտ

    Ողբերգութիւն է, որ ԼՂ հիմնախնդիրի լուծումը այսօր գտնւում է պատահական մարդկանց ձեռքում, «Նոր Հայաստանի» իշխանութիւններն ընդհանրապէս ոչ մի պատկերացում չունեն՝ ինչպէս հասնել հարցի լուծմանը` ըստ Yerkir.am, ասաց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի տարեվերջեան ամփոփիչ քննարկմանը։

  • Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական «երեւակայական համայնքը»
    Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական «երեւակայական համայնքը»

    Անցած դարի 80-ականներին բրիտանացի գիտնական Բենեդիկտ Անդերսոնը ազգայնականութիւնը ուսումնասիրելու համար առաջ էր քաշել բաւական հակասական «երեւակայական համայնք» (imagined community) հասկացութիւնը, որը հիմնաւորելու եւ ընդունելի դարձնելու համար նա մեծ դժւարութիւններ ունէր։ Ահա այսօր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայանքի» գոյութիւնը կարող էր նրա համար լաւ հիմնաւորում լինել, թէ ինչպէս է հնարաւոր մի խումբ մարդկանց երեւակայութեամբ եւ «քաղաքական ինժիներիայի» միջոցով ստեղծել համայնք եւ փորձել դրան տալ ինքնութիւն ու որոշակի շահեր։

  • «Մնացականեանի հետագայ լռութիւնը կը վկայի Մամեդեարովի խօսքերի ճշմարտացիութեան մասին». «Գոլոս Արմենիի»
    «Մնացականեանի հետագայ լռութիւնը կը վկայի Մամեդեարովի խօսքերի ճշմարտացիութեան մասին». «Գոլոս Արմենիի»

    Տարօրինակ իրավիճակ է ստեղծւում ղարաբաղեան կարգաւորման շուրջ։ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարութեան, որի համապատասխան՝ իշխանութեանը մօտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են պետութեան համար բաւական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։