Հա

Քաղաքական

27/08/2019 - 11:10

Բէյրութի հարաւում կործանւած իսրայէլական ԱԹՍ-ները պայթուցիկներով են լցոնւած եղել

Կիրակի օրը Բէյրութի հարաւում կործանւած իսրայէլական երկու անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) պայթուցիկ նիւթերով են լցոնւած եղել: Այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը:

«alikonline.ir» - Կիրակի օրը Բէյրութի հարաւում կործանւած իսրայէլական երկու անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) պայթուցիկ նիւթերով են լցոնւած եղել: Այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Շարժման հրապարակած յայտարարութեան մէջ նշւած է, որ ԱԹՍ-ները նախատեսւած էին մարտական առաջդրանք իրականացնելու, այլ ոչ թէ հետախուզութեան համար:

«Բէյրութի հարաւային արւարձանում ընկած առաջին ԱԹՍ-ի անալիզ անցկացնելուց յետոյ մասնագէտները պարզել են, որ դրա մէջ տեղադրւած էր С4 տեսակի 5.5 կգ. քաշով մեկուսացւած պայթուցիկ սարք: Այդ տւեալների հիման վրայ մենք յայտարարում ենք, որ առաջին ԱԹՍ-ի նպատակը հետախուզումը չէր, դրւած էր պայթեցումով մարտական խնդիր՝ ճիշտ նոյն կերպ, ինչպէս տեղի էր ունեցել երկրորդ սարքի դէպքում:

Մենք հաստատում ենք, որ Բէյրութի հարաւային արւարձանը ենթարկւել է ականապատ ԱԹՍ-ների յարձակման»,- նշւած է յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ շաբաթ, լոյս կիրակի գիշերը իսրայէլական ԱԹՍ-ները յարձակւել էին Բէյրութի հարաւային արւարձանի վրայ: Դրանցից մէկը աղէտի էր ենթարկւել եւ յայտնւել «Հեզբօլլահ»-ի մօտ, իսկ երկրորդը պայթել էր՝ նիւթական վնաս պատճառելով շարժման մամուլի ծառայութեան շէնքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։