ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած հերթական հրաձգութեան արդիւնքում սպանւել է 5 մարդ, այդ թւում՝ հրաձիգը, վիրաւորւել՝ 24-ը:
«alikonline.ir» - ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած հերթական հրաձգութեան արդիւնքում սպանւել է 5 մարդ, այդ թւում՝ հրաձիգը, վիրաւորւել՝ 24-ը. յայտնում է Reuters-ը:
Հրաձգութիւնը տեղի է ունեցել շաբաթ օրը, Միդլենդ եւ Օդեսա քաղաքների շրջանում:
Շուրջ 30 տարեկան սպիտակամորթ հրաձիգը նախ փողոցում կրակ է բացել անցորդների եւ աւտոմեքենաների ուղղութեամբ: Այնուհետեւ նա լքել է իր մեքենան եւ առեւանգել փոստային բեռնատարը: Ոստիկանութեանը յաջողւել է նրան վնասազերծել Օդեսայի կինոթատրոնում:
Միջադէպի դրդապատճառները դեռեւս յայտնի չեն: