Հա

Քաղաքական

03/09/2019 - 11:30

Թուրքական դատարանը քուրդ ընդդիմադիր գործչին կալանքից ազատելու որոշում է կայացրել

Անկարայի ծանր յանցագործութիւնների 19-րդ դատարանը Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակութեան նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կալանքից ազատելու մասին վճիռ է կայացրել:

«alikonline.ir» - Անկարայի ծանր յանցագործութիւնների 19-րդ դատարանը Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակութեան նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կալանքից ազատելու մասին վճիռ է կայացրել: Գրում է Yerkir.am-ը:

Դեմիրթաշը 2016 թ. նոյեմբերի 4-ին ԺԴԿ միւս համանախագահ Ֆիգէն Իւքսեքդաղի եւ կուսակցութեան 9 պատգամաւորների հետ «յանցանք կատարելու նպատակով կազմակերպութիւն հիմնելու, ահաբեկչական կազմակերպութեանը անդամակցելու, զինւած ահաբեկչական կառոյցի անդամ լինելու եւ կազմակերպութեան անունից յանցանք կատարելու» մեղադրանքով ձերբակալւել էր: Այս ընթացքում Դեմիրթաշի նկատմամբ մի շարք գործեր են յարուցւել, նա պահւում է Էդիրնեի բանտում. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայութիւնը:

Դեմիրթաշը եւ նրա փաստաբանները երէկ չէին մասնակցել դատական նիստին, որի ընթացքում դատարանն ազատ արձակման որոշում էր կայացրել:

Նշենք նաեւ, որ, չնայած ազատ արձակման որոշմանը, Դեմիրթաշը կը շարունակի պահւել բանտում, քանի որ 2018 թ. Ստամբուլի ծանր յանցագործութիւնների 26-րդ դատարանը «ահաբեկչական կազմակերպութեան քարոզի» մեղադրանքով նրան դատապարտել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։