Հա

Քաղաքական

04/09/2019 - 08:25

Թուրք ազգայնամոլ երիտասարդները Մարալիկում տեղադրւած արձանը հեռացնելու պահանջով ցոյց են կազմակերպել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ հայեացքներով աչքի ընկնող «Վաթան» կուսակցութեան երիտասարդական թեւը Աթաթուրքի արձանի մօտ ցոյց է կազմակերպել, որի ժամանակ կոչ է արւել հեռացնել Հայաստանի Հանրապետութեան Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրւած հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի բրոնզաձոյլ արձանը, որը կանգնեցւել է 2015 թ. ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ․ հայ ականաւոր վրիժառուն իր ոտքերի տակ ճզմում է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի գլուխը:

«alikonline.ir»- Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ հայեացքներով աչքի ընկնող «Վաթան» կուսակցութեան երիտասարդական թեւը Աթաթուրքի արձանի մօտ ցոյց է կազմակերպել, որի ժամանակ կոչ է արւել հեռացնել Հայաստանի Հանրապետութեան Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրւած հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի բրոնզաձոյլ արձանը, որը կանգնեցւել է 2015 թ. ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ․ հայ ականաւոր վրիժառուն իր ոտքերի տակ ճզմում է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի գլուխը. փոխանցում է Yerkir.am-ը:

«Վաթան» կուսակցութեան երիտասարդական թեւի՝ «Առաջամարտիկ երիտասարդութեան» նախագահ Օզգիւր Բուրսալըն նշել է. «Այս՝ ատելութիւն պարունակող արձանը սադրանք է: Թուրք ազգին վիրաւորող այս արձանի դէմ պայքարը մենք տեսնում ենք որպէս հայրենիքի հանդէպ պարտք»:

Ցոյցի ընթացքում երկրի նախագահին, ԱԳՆ ղեկավարին, կառավարութեան անդամներին եւ քաղաքական ու հասարակական կուսակցութիւններին կոչ է արւել արձագանքել:

Ցոյց մասնակիցները պարզել են մի շարք հակահայկական արտայայտութիւններ պարունակող պաստառներ, օրինակ՝ «Ցեղասպանութիւն չենք արել, հայրենիքն ենք պաշտպանել», «Օկուպանտ Հայաստան, ռադ եղիր Ղարաբաղից», «Այս արձանը հեռացւելու է. մէկ Թալեաթ կը գնայ, հազար Թալեաթ կը գայ» եւ այլն:

Արձանի թեմային է անդրադարձել նաեւ «Վաթան» կուսակցութեան նախագահ, թուրք յայտնի ազգայնական, հայատեաց գործիչ, տխրահռչակ Դողու Փերինչէքը, որի նկատմամբ մի քանի անգամ գործ է յարուցւել Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։