Հա

Քաղաքական

04/09/2019 - 12:50

«Իդլիբը կարժանանայ Հալէպի ճակատագրին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեխիայի նախագահ Անդրէյ Բաբիշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իդլիբում ծաւալւող գործողութիւններին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեխիայի նախագահ Անդրէյ Բաբիշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իդլիբում ծաւալւող գործողութիւններին. յայտնում է Yerkir.am-ը:

«Իրադրութիւնը սիրիական Իդլիբում նման է աւելի վաղ Հալէպում տիրող վիճակին, որը գրեթէ ամբողջապէս ոչնչացւել էր Բաշշար Ասադի զօրքերի յարձակումներից: Իդլիբը աստիճանաբար վերանում է: Այնպէս, ինչպէս վերացաւ եւ գետնին հաւասարւեց Հալէպը»,- Էրդողանի խօսքերը մէջբերել է Anadolu գործակալութիւնը:

Նա նշել է, որ նման իրավիճակում «անհնար է լռել» եւ  պատրաստւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իդլիբի խնդիրը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում:

«Թուրքիան շարունակելու է փորձեր ձեռնարկել Սիրիայում անվտանգութեան գօտի ստեղծելու ուղղութեամբ, եւ նպատակ չունենք վռնդել սիրիացի փախստականներին»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը շարունակում են Սիրիայի հիւսիսային մասում անվտանգութեան գօտի ստեղծելուն ուղղւած բանակցութիւնները: Թուրքիան պնդում է, որ գօտին պէտք է լինի թուրք-սիրական սահմանից 30-40 կմ. խորութեամբ, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։