Հա

Քաղաքական

11/09/2019 - 08:20

Թուրքիան շարունակում է սադրանքները Կիպրոսի հանդէպ. Յունաստանի վարչապետ

Թուրքիան շարունակում է սադրանքները Կիպրոսի հանդէպ։ Այս մասին ասել է Յունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ժամանակ։

«alikonline.ir» - Թուրքիան շարունակում է սադրանքները Կիպրոսի հանդէպ։ Այս մասին ասել է Յունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։

Անաստասիադեսի այցը տեղի է ունեցել այն բանից մէկ օր յետոյ, երբ կղզու վերամիաւորման վերաբերեալ բանակցութիւնների վերականգնման ջանքերը բախւեցին խոչընդոտների, քանի որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն ասաց, որ կիպրոսցի յոյները պէտք է համաձայնեն, որ թուրքերը երկրի կառավարման հարցում հաւասար իրաւունք են ունենալու մինչեւ բանակցութիւնների սկսւելը։

Բացի այդ, Չաւուշօղլուն ասել է, որ Թուրքիան կը շարունակի հօրատումը Կիպրոսի բացառիկ տնտեսական գօտում, մինչեւ որ Կիպրոսն ընդունի կիպրոսցի թուրքերի հետ ածխաջրածինների համատեղ որոնման մասին առաջարկը։

«Շարունակւում է Թուրքիայի անօրինական վարքը Կիպրոսի հանդէպ»,- ասել է Մացոտակիսը։ «Առճակատման հռետորաբանութեան հետ համատեղ դա ի ցոյց է դնում նաեւ Թուրքիայի միջազգային մեկուսացումը»։

Անաստասիադեսն ասել է, որ Չաւուշօղլուի վերջին յայտարարութիւններն ապացուցել են «կիպրոսցի յոյների համայնքի մտավախութիւնը, որ կիպրոսցի թուրքերին լիովին վերահսկում է Անկարան»։

Միցոտակիսը եւ Անաստասիադեսը «հաստատել են, որ վճռական են վերսկսելու առարկայական բանակցութիւնները, որոնք կը յանգեցնեն կիպրական խնդրի կենսունակ եւ գործնական լուծմանը»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։