Հա

Քաղաքական

12/09/2019 - 09:00

«ԵՄ-ը պէտք է յաղթահարի տեխնոլոգիական յետամնացութիւնը». Մերկէլ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը ուժերի հաւասարակշռութեան պայմաններում Եւրոմիութեան ներսում համախմբման կոչ է արել: Եկել է նոր ուժի ժամանակը: Այս մասին Մերկէլն ասել է Բունդեսթագում 2020 թ. համար Գերմանիայի բիւջէի հարցով գլխաւոր դեբատների ժամանակ:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը ուժերի հաւասարակշռութեան պայմաններում Եւրոմիութեան ներսում համախմբման կոչ է արել: Եկել է նոր ուժի ժամանակը: Այս մասին Մերկէլն ասել է Բունդեսթագում 2020 թ. համար Գերմանիայի բիւջէի հարցով գլխաւոր դեբատների ժամանակ: Հաղորդում է DW-ը:

Մերկէլը փոփոխութիւնների պատճառներից մէկը համարում է «Ռուսաստանի աշխարհառազմավարական ուժգնացումը», մէկ այլ պատճառ է համարում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող մրցակցութիւնը:

Մերկէլը բարձր է գնահատել Ռուսաստանի եւ Ուկրայինայի իշխանութիւնների ջանքերը, որոնք վերջերս գերիների փոխանակում կատարեցին:

«Մենք պատասխանատու ենք Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ լարւածութեան նւազեցման համար»,- ասել է նա՝ նշելով, որ հետեւում է այդ ուղղութեամբ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «առաջին քայլերին»:

Նրա խօսքով՝ ԵՄ-ը պէտք է յաղթահարի տեխնոլոգիական յետամնացությունը, քանի որ Եւրոպան ոչ բոլոր ոլորտներում է ժամանակին համընթաց քայլում: Մերկէլը նշել է, որ ԵՄ-ին արդիականացման հարցում կօգնի «գլոբալ առումով կողմնորոշւած Եւրոյանձնաժողովը»:    

Կանցլերը նաեւ ասել է, որ Գերմանիան կանի հնարաւոր ամէն ինչ՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման կոշտ տարբերակը կանխելու համար: Սակայն Գերմանիան եւ ԵՄ-ը, նրա խօսքով, պէտք է պատրաստ լինեն կոշտ բրեքզիթին, ինչպէս նաեւ նրան, որ դրանից յետոյ ԵՄ-ի շեմին ուժեղ տնտեսական մրցակից կը յայտնւի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։