Հա

Քաղաքական

14/09/2019 - 09:10

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. ՄԱԿ գլխաւոր քարտուղար

«Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում», յայտարարել է ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը՝ խօսելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ճգնաժամի խորացման մասին:

«alikonline.ir» - «Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում», յայտարարել է ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը՝ խօսելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ճգնաժամի խորացման մասին: Փոխանցում է AP-ն:

Նրա խօսքով՝ «բացարձակապէս անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած սրումից»: Ընդ որում՝ նա նշել է, որ ինքն «առանձնայատուկ պատկերացում չունի» սեպտեմբերի 23-ին Գլխաւոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամեայ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հնարաւորութեան վերաբերեալ:

Նա ասել է, որ առճակատումից խուսափելու ցանկացած փորձ «միշտ էլ ողջունելի է»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։