Հա

Քաղաքական

16/09/2019 - 11:30

Կիմ Չէն Ընը Թրամփին հրաւիրել է այցելել Հիւսիսային Կորէայի մայրաքաղաք

Հիւսիսային Կորէայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չէն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաւիրել է այցելել Փհենեան: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է հարաւկորէական Joong Ang Ilbo պարբերականը՝ վկայակոչելով մի քանի աղբիւրների տւեալները:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չէն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաւիրել է այցելել Փհենեան: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է հարաւկորէական Joong Ang Ilbo պարբերականը՝ վկայակոչելով մի քանի աղբիւրների տւեալները:

Պարբերականի տեղեկութիւններով՝ հրաւէրը կատարւել է նամակով, որն ԱՄՆ առաջնորդին է փոխանցւել այս տարւայ օգոստոսին: Այդ ժամանակ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Հիւսիսային Կորէայի ղեկավարից «անչափ լաւ ուղերձ» է ստացել: Նրա խօսքով՝ Կիմ Չէն Ընը «երեք հոյակապ էջ» է գրել, որոնցում գանգատւել է ԱՄՆ-ի եւ Հարաւային Կորէայի համատեղ զօրավարժութիւնների անցկացումից եւ առաջարկել դրանց աւարտից յետոյ բանակցութիւնները վերսկսել: Թրամփը նշել է, որ նամակը Փհենեանից ուղիղ իր աշխատասենեակ է հասցւել:

Joong Ang Ilbo-ն նշում է, որ Կիմ Չէն Ընն ուղերձում իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է դէմ առ դէմ անցկացնել բարձր մակարդակով բանակցութիւնների երրորդ ռաունդը, ընդ որում՝ յայտնի չէ, թէ Թրամփն արդեօք այս նամակին պատասխանել է:

ԱՄՆ-ի եւ Հիւսիսային Կորէայի ապամիջուկայնացման խնդրի շուրջ աշխատանքային բանակցութիւնները այս տարւայ փետրւարից տեղապտոյտի մէջ են Հանոյում Թրամփի եւ Կիմ Չէն Ընի անարդիւնք աւարտւած գագաթնաժողովից յետոյ: Չնայած երկու առաջնորդներն այնուհետեւ յունիսին հանդիպել են Փհանմունջոմում եւ պայմանաւորւել երկխօսութեան վերագործարկման մասին, մինչ օրս դա տեղի չի ունեցել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։