Հա

Քաղաքական

18/09/2019 - 11:40

Նիւ Եօրքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Երէկ` Սեպտեմբերի 17-ին Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը:

«alikonline.ir» - Երէկ` Սեպտեմբերի 17-ին Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը:

Նոր նստաշրջանի բացմանը ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը: Իր ելոյթում նա շնորհաւորել է նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդէին՝ Գլխաւոր ասամբլեայի նոր նախագահի պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ:

«Ես նաեւ ողջունում եմ մարդու իրաւունքներին եւ գենդերային հաւասարութեանն ուղղւած ձեր ջանքերը»,- յայտնել է Գուտերեշը:

«Գլխաւոր ասամբլեան առանցքային նշանակութեան բացառիկ ու անփոխարինելի համաժողով է, որը համախմբում է ողջ աշխարհին և կարող է առաջընթաց գրանցել հրատապ թեմաների շուրջ»,- յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը եւ յաւելել, որ այս տարի օրակարգում տեղ են զբաղեցրել մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղութիւնը, անվտանգութիւնը, աղքատութեան վերացումը, որակեալ կրթութիւնը, կլիմայական փոփոխութեան դէմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահութեանը վերաբերող խնդիրները:

Յիշեցնենք, որ ինչպէս աւելի վաղ յայտնել էին կառավարութիւնից Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, ԱԳ Նախարարի ընկերակցութեամբ կը մասնակցեն ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:

Նշենք նաեւ, որ որոշ ԶԼՄ-ներ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլիայի հանդիպումների շրջանակում կանխատեսել էին նախագահներ Ռոհանիի եւ Թրամփի հնարաւոր հանդիպումը, ինչի կայացումը երէկ՝ Իսլ. յեղափախութեան այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի կողմից բացառւեց: Այաթ. Խամենէին յստակեցրեց. « Իսլամական Հանրապետութեան բոլոր պաշտօնեաները միաձայան հաւատացած են, որ ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակի բանակցութիւններ չեն լինի»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։