Հա

Քաղաքական

19/09/2019 - 08:50

Գերմանիան երկարաձգել է Սաուդական Արաբիա զէնքի արտահանման էմբարգոն

Գերմանիան եւս վեց ամսով երկարաձգել է Սաուդական Արաբիա զէնքի արտահանման էմբարգոն, յայտարարել է ԳԴՀ կառավարութեան ներկայացուցիչը:

«alikonline.ir» - Գերմանիան եւս վեց ամսով երկարաձգել է Սաուդական Արաբիա զէնքի արտահանման էմբարգոն, յայտարարել է ԳԴՀ կառավարութեան ներկայացուցիչը: Յայտնում է «News.am»-ը:

«Մինչեւ 2020 թ․ մարտի 31-ը Սաուդական Արաբիա զէնքի արտահանման հայցերը չեն բաւարարւի»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը առաջարկել է հետեւել մորատորիումին, որը սահմանւել էր անցեալ տարի սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութիւնից յետոյ։

Բեռլինն իր դիրքորոշումը կապել էր Եմէնում պատերազմի զարգացման հետ։ Գերմանիայում պահպանողականների եւ սոցիալ դեմոկրատների միջեւ կոալիցիոն պայմանագիրը բացառում է զէնքի մատակարարումն այն երկրներին, որոնք պատերազմի մասնակից են։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։