Հա

Քաղաքական

19/09/2019 - 12:20

ԱՄԷ-ն կը միանայ Պարսից ծոցում ԱՄՆ-ի առաքելութեանը

Արաբական Միացեալ Էմիրութիւնները կը միանայ Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից ստեղծւող միջազգայի նաւագնացութեան անվտանգութեան ապահովման առաքելութեանը:

«alikonline.ir» - Արաբական Միացեալ Էմիրութիւնները կը միանայ Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից ստեղծւող միջազգայի նաւագնացութեան անվտանգութեան ապահովման առաքելութեանը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ըստ ԱՄԷ-ի ԱԳ նախարարութեան տարածած յայտարարութեանը՝ որոշման համար հիմք է դարձել գլոբալ Էներգետիկական անվտանգութիւնը եւ համաշխարհային տնտեսութեանը էներգառեսուրսների անընդհատ մատակարարումն ապահովման ձգտումը:

Նշենք, որ ԱՄԷ-ի կողմից ԱՄՆ-ի նախաձեռնութեանը միանալու մասին յայտարարութիւնը տարածւեց Սաուդական Արաբիայի Saudi Aramco պետական նաւթային ընկերութեան Աբքայք եւ Խուրայս հանքավայրերում գտնւող երկու կառոյցներ, Եմէնի ազգային բանակի անօդաչու թռչող սարքերի յարձակման թիրախում յայտնւելու միջադէպից յետոյ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։