Հա

Քաղաքական

19/09/2019 - 12:30

Բոլթոնը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականութիւնը

Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջան Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականութիւնը:

«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջան Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականութիւնը. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նախկին խորհրդականը քննադատել է ԱՄՆ նախագահի Հիւսիսային Կորէայի եւ Իրանի հետ բանակցութիւններ վարելու պատրաստակամութիւնը:

Նրա խօսքով՝ այդ բանակցութիւնները ձախողման են դատապարտւած:

Պետութեան ղեկավարի նախկին օգնականը նաեւ իր մտահոգոթիւնն է յայտնել Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցմանը համարժէք պատասխան չտալու Թրամփի որոշումը:

Նշւում նաեւ, որ նախկին խորհրդականին վրդովեցրել է Թրամփի որոշումը «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին Քեմփ Դեւիդում ԱՄՆ-ի նախագահի քաղաքամերձ նստավայր հրաւիրելու Թրամփի որոշումը: Նրա խօսքով՝ դա յարգանքի բացակութեան դրսեւորում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան զոհերի նկատմամբ:

Նշենք, որ Բոլթոնի դիտարկումներին դեռեւս չի պատասխանել Սպիտակ տունը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։