Թրամփի ելոյթը՝ Իրանին ագրեսիւ երկիր ներկայացնելու նպատակ էր հետապնդում: Այս մասին իր թւիթերեան էջում գրել է Իրանի կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ԱՄՆ Նախագահի ելոյթին:
«alikonline.ir»- Թրամփի ելոյթը՝ Իրանին ագրեսիւ երկիր ներկայացնելու նպատակ էր հետապնդում: Այս մասին իր թւիթերեան էջում գրել է Իրանի կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ԱՄՆ Նախագահի ելոյթին:
«Թրամփը իր ելոյթի ժամանակ խաղասիրական ժեստ ընդունելով, փորձեց Իրանին բռնապետական եւ ագրեսիւ պետութիւն ներկայացնել»,- գրել է Ռաբիին:
Ըստ կառավարութեան խօսնակի՝ Թրամփի ներխուժումը Միջուկային համապարփակ համաձայնագրի սահման, գաղափարօրէն պայմանաւորւած էր խաղաղութեան եւ բռնութեան գաղափարների խեղափոխմամբ:
Կառավարութեան խօսնակի համոզմամբ՝ Թրամփը Իրանի ժողովրդի դէմ տնտեսական ահաբեկչութեան իրագործումը, որի հիմքում ընկած է Իրանի ժողովրդի դէմ ուղղւած հակահումանիտար գործողութիւնների ընդլայնւած շարան, «խաղաղասիրութիւն» է անւանում:
Յիշեցենք, որ Երէկ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ելոյթ է ունեցաւ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը:
Դոնալդ Թրամփի իր հակաիրանական կոնտեքստով ելոյթի ժամանակ կրկին Իրանին մեղադրել է Սաուդական Արաբիայի նաւթային օբիեկտների վրայ յարձակում իրականացնելու համար: