Իսրայէլի նախագահ Ռէուվէն Ռիվլինը նոր կոալիցիոն կառավարութիւն ձեւաւորելու մանդատ է յանձնել գործող վարչապետ Բենեամին Նեթանեահուին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ռուսական «Կորեսպոնդենտ»-ը:
«alikonline.ir»- Իսրայէլի նախագահ Ռէուվէն Ռիվլինը նոր կոալիցիոն կառավարութիւն ձեւաւորելու մանդատ է յանձնել գործող վարչապետ Բենիամին Նեթանեահուին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ռուսական «Կորեսպոնդենտ»-ը:
Ըստ աղբիւրի՝ այս մասին հրէական պետութեան նախագահը յայտարարել է տեղի հեռուստատեսութեամբ՝ ընտրութիւնների արդիւնքում ամենաշատ ձայներ ստացած խոշորագոյն խմբակցությունների առաջնորդներ Նեթանեահուի եւ Բենի Գանցի հետ հանդիպումից յետոյ:
«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նեթանեահուն մանդատ է ստացել ինձնից, թէեւ նա 61 ձայն չունի, որն անհրաժեշտ է կոալիցիա կազմելու համար: Անհրաժեշտ ձայների քանակը չունի ո՛չ Գանցը, ո՛չ Նեթանեահուն: Նեթանեահուին աջակցել են Քնեսեթի պատգամաւորներից 55-ը, Գանցին՝ 54-ը: Նեթանեահուի հնարաւորութիւններն աւելի մեծ են»,- մեկնաբանել է իսրայէլցի նախագահը:
Այժմ Նեթանեահուն 28 օր ունի կոալիցիոն կառավարութիւն կազմելու շուրջ բանակցութիւնների համար: ԱՆհրաժեշտութեան դէպքում նրան յաւելեալ 2 շաբաթ կը տրամադրւի:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայէլում երկրի պատմութեան մէջ առաջին անգամ տեղի են ունեցել կրկնակի խորհրդարանական ընտրութիւններ: