Հիւսիսային Կորէան յայտարարել է, որ չի ցանկանում շարունակել միջուկային բանակցութիւններն ԱՄՆ-ի թշնամական քաղաքականութեան պատճառով: Այս մասին ըստ Associated Press գործակալութեան, յայտարարել է Հիւսիսային Կորէայի ԱԳ նախարարութիւնը:
«alikonline.ir» - Հիւսիսային Կորէան յայտարարել է, որ չի ցանկանում շարունակել միջուկային բանակցութիւններն ԱՄՆ-ի թշնամական քաղաքականութեան պատճառով: Այս մասին ըստ Associated Press գործակալութեան, յայտարարել է Հիւսիսային Կորէայի ԱԳ նախարարութիւնը:
«Փհենեանը չի ցանկանում շարունակել բանակցութիւնները, քանի դեռ ԱՄՆ-ը չի ձեռնարկել գործնական քայլեր թշնամական քաղաքականութիւնը դադարեցնելու համար»,- յայտարարել է Հիւսիսային Կորէայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ յաւելելով, որ երկու երկրների միջեւ բանակցութիւնների ճակատագիրը Վաշինգտոնի ձեռքում է, եւ ԱՄՆ-ը ժամանակ ունի մինչեւ տարեվերջ այդ հարցը լուծելու համար:
Յիշեցնենք, որ նախօրէին Շւեդիայում մեկնարկել էին Հիւսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները: Սա կողմերի միջեւ գործնական մակարդակում առաջին հանդիպումն էր, որը հետեւել էր յունիսի 1-ին կորէական սահմանին երկու երկրների առաջնորդների հանդիպմանը:
Շւեդիայում կայացած հանդիպումն ընդհատւել է առանց որոշակի արդիւնքի: Աւելի ուշ, Փհենեանը յայատարել է բանակցութիւնների ձախողման մասին՝ նշելով, որ հիասթափւած է ԱՄՆ-ի կողմից նոր եւ ստեղծագործ լուծումների բացակայութեամբ:
Իր հերթին Վաշինգտոնը ներկայացել է բանակցությունների ընթացքի մասին ուղիղ հակառակն՝ անւանելով դրանք դրական: