Հա

Քաղաքական

07/10/2019 - 10:20

ԱՄՆ-ն հրաժարւել է աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողութեանը

Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողութեանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հիւսիսում: Այդ մասին ասւած է Սպիտակ տան հաղորդագրութեան մէջ, որը հրապարակւել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախօսազրոյցից յետոյ:

«alikonline.ir» - Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողութեանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հիւսիսում: Այդ մասին ասւած է Սպիտակ տան հաղորդագրութեան մէջ, որը հրապարակւել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախօսազրոյցից յետոյ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Politico-ն:

Վաշինգտոնում հաստատել են, որ Թուրքիայի ծրագրած գործողութիւնը «շուտով» կը սկսւի: 

«ԱՄՆ ուժերը, որոնք յաղթել են ԴԱԷՇ-ի տեղական «խալիֆայութեանը», այլեւս չեն գտնւի անմիջական հարեւանութեամբ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Աղբիւրը յհիշեցնում է, որ քուրդ զինւորները նոյնպէս գործել են ամերիկեան զօրքերի հետ Սիրիայում, սակայն Թուրքիան այդ ուժերը դիտարկում է որպէս իր թշնամի։ Քրդական ուժերը, որոնք պայքարում էին քրդերի համար անկախ հայրենիքի համար, կարող են լուրջ վտանգի մէջ յայտնւել, երբ թուրքական զօրքերը ներխուժեն այդ շրջան։

Էրդողանը դժգոհութիւն է յայտնել Միացեալ Նահանգների՝ քրդական ուժերին ցուցաբերած աջակցութիւնից:

Սպիտակ տունը, ինչպէս գրում է աղբիւրը, իր յայտարարութիւնն օգտագործել է նաեւ իր եւրոպացի դաշնակիցներին «դաշոյնահարելու համար»։

«Միացեալ Նահանգների կառավարութիւնը ճնշում է գործադրել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ եւրոպական այլ երկրների վրայ, որտեղից եկել են ԴԱԷՇ-ի շատ գրոհայիններ՝ յորդորելով հյետ տանել իրենց քաղաքացիներին, բայց նրանք հրաժարւել են իրենց քաղաքացիներից»,- ասվւած է յայտարարութեան մէջ:

Ընդ որում, Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան պատասխանատւութիւն է կրելու ԴԱԷՇ-ի բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարւել են ահաբեկչական խմբաւորման ջախջախումից յետոյ վերջին երկու տարւայ ընթացքում:

Հաղորդւում է նաեւ, որ առաջիկայ շաբաթներին նախատեսւած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը:

Նախօրէին Սիրիայի հիւսիսում թուրքական զօրքերի ռազմական գործողութեան նախապատրաստման ֆոնին յայտարարութեամբ էր հանդէս եկել նաեւ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Մարկ Էսպէրը:

«Այժմ մենք կենտրոնացած ենք Սիրիայի հիւսիսում՝ հիւսիս-արեւելքում անվտանգութեան մեխանիզմի աշխատանքի ապահովման վրայ»,- պատասխանել էր Էսպէրը հարցին, թէ Վաշինգտոնը պլանաւորում է դուրս բերել բոլոր զօրքերը Սիրիայից այն ժամանակ, երբ Թուրքիան լայնածաւալ ներխուժում կը սկսի այդ երկիր:

Աւելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր Եփրատ գետից արեւելք ընկած տարածքում ռազմական գործողութեան նախապատրաստման աւարտի մասին, որից յետոյ Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ զօրքեր եւ տեխնիկայ էր տեղակայել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։