Հա

Քաղաքական

08/10/2019 - 09:00

Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսութիւնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «կործանել Թուրքիայի տնտեսութիւնը», եթէ Անկարան դուրս գայ թոյլատրելիի սահմաններից. հաղորդում է Tert.am-ը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «կործանել Թուրքիայի տնտեսութիւնը», եթէ Անկարան դուրս գայ թոյլատրելիի սահմաններից. հաղորդում է Tert.am-ը:

«Ինչպէս արդէն յստակ յայտարարել էմ նախկինում, այժմ կրկնում եմ, որ եթէ Թուրքիան ինչ-որ բան անի, որն, իմ մեծ ու չգերազանցւած իմաստուն գնահատականով, կանցնի սահմանները, ես ամբողջովին կը կործանեմ եւ կը ոչնչացնեմ Թուրքիայի տնտեսութիւնը, ինչպէս արել եմ նախկինում»,-  գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

Թրամփի խօսքով՝ եւրոպական երկրները, Թուրքիան եւ միւսները պէտք է հետեւեն ԴԱԷՇ-ի բռնւած գրոհայիններին եւ նրանց ընտանիքներին:

«ԱՄՆ-ն շատ աւելի է արել, քան որեւէ մէկն ակնկալում էր, այդ թւում՝ 100 տոկոսով կոտրել է ԴԱԷՇ-ի խալիֆայութիւնը: Այժմ միւսները եւս տարածաշրջանում, որոնք մեծ հնարաւորութիւններ ունեն, պէտք է պաշտպանեն իրենց տարածքը»,- յաւելել է ԱՄՆ նախագահը:

Թուրք պաշտօնակցի՝ Էրդողանի հետ Թրամփի հեռախօսազրոյցից յետոյ Սպիտակ տան հրապարակած հաղորդագրութեան մէջ ասւում էր, որ Թուրքիան պատասխանատւութիւն կը կրի ԴԱԷՇ-ի բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարւել են վերջին երկու տարում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։