Հա

Քաղաքական

09/10/2019 - 08:40

ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախմբի նախագահ Ջեքի Սփիէրը եւ յանձնախմբի անդամ Ջուդի Չուն:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախմբի նախագահ Ջեքի Սփիէրը եւ յանձնախմբի անդամ Ջուդի Չուն:

Ստեփանակերտի օդանաւակայանում հիւրերին դիմաւորել են ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը, ԱՀ ԱԳՆ փոխնախարար Արմինէ Ալեքսանեանը եւ ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Մելքումեանը, ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի անդամներ Թերեզա Երեմեանը եւ Րաֆֆի Սարգիսեանը:

Aparaj.am-ի հաղորդմամբ՝ Արցախ ժամանած պատւիրակութեան կազմում էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ Լիլիթ Մակունցը, Սօս Աւետիսեանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանեանը եւ ՀՀ ԱԺ մասնագէտ Վահան Ազարեանը:

Կոնգրեսականների այցի շրջանակներում նախատեսւում են հանդիպումներ ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի խմբակցութիւնների եւ յանձնաժողովների նախագահների ու ԱԳՆ նախարարի հետ: Ծրագրւած է նաեւ այցելութիւն Halo Trust ականազերծող կազմակերպութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։