Հա

Քաղաքական

10/10/2019 - 08:30

Սոցինտերնը մտահոգութիւն է յայտնում Սիրիայի հիւսիս-արեւելքում կայունութեան եւ մարդու իրաւունքների կապակցութեամբ

Սոցինտերնը խորապէս անհանգստացած է Սիրիայի հիւսիս-արեւելքում թուրքական  միակողմանի ռազմական գործողութիւններից, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանային կայունութեան, մարդու իրաւունքների եւ ահաբեկչութեան դէմ շարունակական պայքարի համար. ասւում է Սոցինտերնի տարածած յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - Սոցինտերնը խորապէս անհանգստացած է Սիրիայի հիւսիս-արեւելքում թուրքական  միակողմանի ռազմական գործողութիւններից, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանային կայունութեան, մարդու իրաւունքների եւ ահաբեկչութեան դէմ շարունակական պայքարի համար. ասւում է Սոցինտերնի տարածած յայտարարութեան մէջ: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

«Սիրիայի հիւսիս-արեւելքում ցանկացած էսկալացիա կը յանգեցնի տառապանքի եւ տրաւմաների՝ պայմանաւորւած է բռնութեան աճով եւ տարածաշրջանում ապրող հարիւրհազարաւոր քաղաքացիական անձանց հնարաւոր տեղահանմամբ: Տեղահանւածների ճամբարներում բնակւողների համար մարդասիրական օգնութիւնը կարող է խափանւել՝ առաւելագոյն ռիսկի ենթարկելով նրանց, ովքեր արդէն ստիպւած են եղել լքել իրենց տները եւ կախւած են այդ օգնութիւնից: 

Սիրիայի իրավիճակի հետագայ ապակայունացումը եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հնարաւոր վերածնունդը կարող են լուրջ հետեւանք լինել Սիրիայի հիւսիսում ցանկացած չմտածւած ռազմական գործողութեան: Սիրիայի հիւսիս-արեւելքից կոալիցիոն ուժերի վաղաժամ դուրս գալը մի քանի տարի ահաբեկչութեան դէմ պայքարի առաջնագծում անցկացրած  քրդական եւ տարածաշրջանում գործող այլ ուժերին խոցելի են դարձնում՝ ԴԱԷՇ-ի վերածննդի առումով»,- ասւում է յայտարարութեան մէջ: 

Սոցինտերնը վերահաստատում է իր աջակցութիւնը սիրիացի քրդերին, որոնք եղել են այդ երկրում ահաբեկչութեան դէմ առաջնագծում եւ հիւրընկալ միջավայր են ապահովել փախստականների ու ներքին տեղահանւածների համար:

«Միջազգային հանրութիւնը չպէտք է հրաժարւի Սիրիայի քրդերից եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերից, որոնցից 11000-ն իրենց կեանքը տւել են ԴԱԷՇ-ի դէմ պայքարում:

Սիրիայի հիւսիս-արեւելքում տիրող նուրբ իրավիճակը պահանջում է զսպւածութիւն բոլորի կողմից, որպէսզի կանխւի բռնութիւնների էսկալացիան, արիւնահեղութեան աճը եւ մարդու իրաւունքների աղէտը,- նշւում է միջազգային կազմակերպութեան յայտարարութեան մէջ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 1996 թ. սեպտեմբերին կրկին դարձաւ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցութիւնը առաջին անգամ անդամագրւել էր 1907 թ.: 2003 թ. ՀՅԴ-ն դարձաւ Սոցինտերնի լիիրաւ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցութիւնը, որն ունի այդպիսի կարգավիճակը: Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008 թ. յունիսին Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզեանն ընտրւեց կազմակերպութեան փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008 թ. նոյեմբերին Մեխիկոյում ընտրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանին Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի յանձնախմբի համանախագահ, ով այժմ հանդիսանում է Սոցինտերնի փոխնախագահը: ՀՅԴ Կանանց խումբը Կանանց Սոցինտերնի անդամ է: ՀՅԴ երիտասարդական կազմակերպութիւնը` ՀԵԴ-ն, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային միութեան անդամ է եւ Սոցիալիստ Երիտասարդների Եւրոպական համայնքի դիտորդ անդամ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։