Հա

Քաղաքական

10/10/2019 - 08:35

ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի

ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը վաղը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի այն բանից յետոյ, երբ Թուրքիան ռազմական գործողութիւն է սկսել երկրի հիւսիս-արեւելքում, յայտնում է «Reuters»-ը՝ յղում կատարելով դիւանագէտներին։

«alikonline.ir» - ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը վաղը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի այն բանից յետոյ, երբ Թուրքիան ռազմական գործողութիւն է սկսել երկրի հիւսիս-արեւելքում, յայտնում է «Reuters»-ը՝ յղում կատարելով դիւանագէտներին։ Հաղորդում է «News.am»-ը:

Նրանց խօսքերով, Անվտանգութեան խորհրդի 15 անդամների կողմից Սիրիայում իրավիճակի քննարկման հայց էին ներկայացրել եւրոպական հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան եւ Լեհաստանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, յայտարարելով ռազմական գործողութիւնների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ դրանց նպատակը Թուրքիայի հարաւային սահմանին «ահաբեկչական միջանցքի» ոչնչացումն է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։