Հա

Քաղաքական

13/10/2019 - 08:50

Սիրիայի քրդերը յայտարարել են, որ 7 տանկ եւ աւելի քան 70 թուրք զինւորականի են ոչնչացրել

Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից յետոյ կրկին վերահսկողութիւն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրայ:

«alikonline.ir» - Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից յետոյ կրկին վերահսկողութիւն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրայ: Այս մասին ասւած է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինւած կոալիցիայի տարածած հաղորդագրութեան մէջ: Հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Քուրդ ապստամբներին յաջողւել է խփել եօթ տանկ եւ ոչնչացնել 75 թուրք զինւորների եւ վարձկանների, եւս 19-ը վիրաւորւել են»,- ասւած է փաստաթղթում:

Աղբիւրի փոխանցմամբ՝ այժմ մարտերը վերսկսւել են Թէլ Բէյդարի արւարձանում եւ արդիւնաբերական գօտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիւ հարւածներ են հասցնում այդ տարածքի ուղղութեամբ:

Նշւում է, որ Թուրքիայի յաջորդ թիրախը Ռաքքա նահանգի հիւսիսում գտնւող Թալ Աբիադն է, որի համար արդէն չորրորդ օրն է կատաղի մարտեր են ընթանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։