Հա

Քաղաքական

13/10/2019 - 14:20

«Իրանական շահերին դէմ է, եթէ Թուրքիան փորձի հաստատւել այս տարածաշրջանում». Իրանագէտ

Թուրքիան հոկտեմբերի 9-ին յայտարարեց Սիրիայի հիւսիսում «Խաղաղութեան աղբիւր» անւանումով ռազմական գործողութիւն անցկացնելու մասին: Վերջինս արժանացաւ միջազգային կոշտ արձագանքների: Լրատւամիջոցները պարբերաբար յայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողութիւնների հետեւանքով զոհեր կան նաեւ խաղաղ բնակչութեան շրջանում։

«alikonline.ir» - Թուրքիան հոկտեմբերի 9-ին յայտարարեց Սիրիայի հիւսիսում «Խաղաղութեան աղբիւր» անւանումով ռազմական գործողութիւն անցկացնելու մասին: Վերջինս արժանացաւ միջազգային կոշտ արձագանքների: Լրատւամիջոցները պարբերաբար յայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողութիւնների հետեւանքով զոհեր կան նաեւ խաղաղ բնակչութեան շրջանում։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ այս հարցում Իրանի դիրքորոշմանը:

Յիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Թուրքիայից պահանջել էր իր զօրքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում. «Իրանի ԱԳ նախարարութիւնը՝ անհանգստութիւն յայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողութիւնների կապակցութեամբ եւ ուշադրութեան առնելով հումանիտար իրադրութեան լրջութիւնը եւ բախումների շրջանում գտնւող քաղաքացիական անձանց համար մշտապէս գոյութիւն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինւորների դուրսբերման անհրաժեշտութիւնը»:

Վ. Ոսկանեանը նշեց, որ, թէեւ իրանցիները չափազանց խիստ հռետորաբանութիւն են ի ցոյց դնում, բայց կայ մի կարեւոր հանգամանք եւս. «Չնայած Սիրիայում իրանաթուրքական տարատեսակ հակասութիւններին՝ քրդական հարցն այն հազւադէպ կէտերից է, որտեղ շատ դէպքերում Թուրքիայի եւ Իրանի շահերը համընկնում են, եւ այս պարագայում՝ իրանական դիրքորոշումները, կարծում եմ, միտւած են վերլուծելու մէկ կարեւոր խնդիր՝ հնարաւորինս արագ վերադարձնելու Սիրիայի հիւսիսի քրդաբնակ շրջանները (որտեղ, գիտէք` ձեւաւորւել էր ամերիկամէտ նաեւ զինւած դաշինք` տարբեր քրդական քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերի միջեւ) Սիրիայի կենտրոնական իշխանութիւնների վերահսկողութեան տակ»:

Նա նաեւ յաւելեց, որ սա Իրանի թիւ մէկ խնդիրն է՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ այս տարածաշրջանում քրդերը ցանկութիւն ունէին վերադառնալու Սիրիայի կազմ՝ առնւազն ինքնավարութեան մակարդակով, իսկ Սիրիայի միասնականութիւնը բխում է Իրանի շահերից.

«Հետեւաբար՝ ըստ իս, Իրանի դիրքորոշումները գործողութիւնների դաշտում հետեւեալն են՝ թողնել, որպէսզի քրդերի խնդիրը Սիրիայի հիւսիսում գոնէ մասնակիօրէն լուծեն թուրքական զինւած ուժերը, բայց հեռագնայ ծրագիրն այն է, որ «լուծումից» յետոյ այդ տարածքները պէտք է միանշանակօրէն լինեն Բաշար Ալ Ասադի կամ Սիրիայի կենտրոնական իշխանութիւնների վերահսկողութեան տակ»:

Ի դէպ, այս տարածաշրջանում Իրանի այլ նպատակների ու շահերի մէջ իրանագէտն առանձնացրեց դէպի Միջերկրական ծով ելքը. «Ակնյայտ է, որ այս տարածքում իրանցիների նպատակը, ինչի մասին նաեւ խօսւել է, դէպի Միջերկրական ծով ելքն է՝ Իրաքով, Սիրիայի նաեւ այս տարածքներով, եւ այս իմաստով՝ այդտեղ, որքան հնարաւոր է՝ արագ խաղաղութեան հասնել:

Իրանական շահերին դէմ է, եթէ Թուրքիան փորձի հաստատւել այս տարածաշրջանում. կարծում եմ՝ այդ պարագայում իրանական արձագանքները եւ գործողութիւնները կը լինեն շատ աւելի կոշտ»:

Յարակից լուրեր

  • Սուրիոյ Իսկէնտէրունի վարչատարածքին մասին 1947-ին գրուած CIA-ի գաղտնի տեղեկագիրը
    Սուրիոյ Իսկէնտէրունի վարչատարածքին մասին 1947-ին գրուած CIA-ի գաղտնի տեղեկագիրը

    80 տարի առաջ, թուրք-ֆրանսական քաղաքական դաւադիր պայմանաւորուածութեամբ, Սուրիոյ պատկանող Իսկէնտէրունի մարզային վարչատարածքը կցուեցաւ Թուրքիոյ Հանրապետութեան։

    11-14-րդ դար Իսկենտէրունի տարածքը մաս կազմած է Կիլիկիոյ Հայկական թագաւորութեան, որուն պատճառով մինչեւ 20-րդ դար այնտեղ գոյատեւած են հայկական բնակավայրեր, որոնցմէ ամենէն մեծն էր Մուսալեռը։

  • Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան
    Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան

    Կոստանդնուպոլսոյ Հայոց Սահակ Երկրորդ Մաշալեան պատրիարքին գահակալութեան արարողութենէն չորս օր ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Էրտողան Անգարայի նախագահական պալատին մէջ ընդունեց պատրիարքն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը, որոնց հետ մէկ ժամ տեւած դռնփակ տեսակցութեան մասին բաւական ժլատ տեղեկութիւններ փոխանցեց Պոլսահայ «Ժամանակ» պարբերականը։

  • Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս
    Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը:

  • Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից
    Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից

    Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնւող հայկական Սուրբ Աստւածածնի աւետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկւել եւ շարունակում է ենթարկւել գանձ որոնողների յարձակումներին:

  • Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն
    Անդրադարձ. «Յաղթանակ»-ի մասին զաւեշտակա՞ն, թէ՞ անկեղծ յայտարարութիւն

    Կիրակի, 19 յունուարին Գերմանիոյ մայրաքաղաքին մէջ տեղի ունեցաւ Լիպիոյ տագնապի քննարկման նուիրուած «Պերլինի խորհրդաժողով»-ը, որուն կը մասնակցէին 11 պետութիւններու, 3 միջազգային ու շրջանային կազմակերպութիւններու, ինչպէս նաեւ տագնապին առնչակից անմիջական կողմերու ղեկավարները: Մասնակից պետութիւններու շարքին էր Թուրքիան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։