Հա

Քաղաքական

14/10/2019 - 12:40

ԵՄ-ի մի քանի երկրներ հանդէս են եկել Թուրքիային զէնքի մատակարարումն արգելելու օգտին

Եւրոմիութեան մի շարք երկրներ հանդէս են եկել Սիրիայում Անկարայի գործողութիւնների կապակցութեամբ Թուրքիայի հետ զէնքի առեւտրի վրայ արգելանք սահմանելու օգտին:

«alikonline.ir» - Եւրոմիութեան մի շարք երկրներ հանդէս են եկել Սիրիայում Անկարայի գործողութիւնների կապակցութեամբ Թուրքիայի հետ զէնքի առեւտրի վրայ արգելանք սահմանելու օգտին: Այդ մասին հոկտեմբերի 14-ին յայտարարել են Նիդեռլանդների, Իռլանդիայի եւ Լատւիայի ԱԳ նախարարութիւնների ղեկավարները ԵՄ-ի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց յետոյ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Նիդեռլանդները դատապարտել է Թուրքիայի գործողութիւնը եւ արգելք սահմանել զէնքի մատակարարումների վրայ (ազգային մակարդակով): Այժմ ԵՄ-ն պէտք է նոյն բանն անի: Մենք գտնում ենք, որ Թուրքիան խախտում է միջազգային իրաւունքը: Ոչ ոք չպէտք է խախտի միջազգային իրաւունքը»,- ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Թուրքիայի դէմ ԵՄ-ի «որոշակի սահմանափակիչ միջոցներ» կիրառելու հնարաւորութեան մասին արդէն այսօր յայտարարել է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քոուվէնին, որը ժամանել է Լիւքսեմբուրգ՝ մասնակցելու հանդիպմանը: ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները մտադիր են հոկտեմբերի 14-ին քննարկել ոչ միայն քրդերի դէմ Թուրքիայի գործողութիւնը Սիրիայում, այլեւ Եւրոմիութեան մէջ մտնող Կիպրոսի առափնեայ ծանծաղուտում Անկարայի երկրաբանահետախուզական գործունէութեան շուրջ ստեղծւած իրադրութիւնը, ինչն արդէն սուր քննադատութեան է ենթարկւել Բրիւսէլի կողմից, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։