Հա

Քաղաքական

14/10/2019 - 10:00

«Թուրքիան կարող է յարձակւել Ղամշլույի վրայ, հայերն այնտեղ են կենտրոնացած». Ռուբէն Սաֆրաստեան

Շատ մտահոգիչ է, Թուրքիան Սիրիայում ագրեսիւ գործողութիւններ կատարելու համար կարողացել է ստանալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի թոյլտւութիւնը, թուրքական ագրեսիան ինքնիշխան Սիրայի դէմ կարող է յանգեցնել տարածաշրջանային լարւածութեան աւելացմանը, սրմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը:

«alikonline.ir» - Շատ մտահոգիչ է, Թուրքիան Սիրիայում ագրեսիւ գործողութիւններ կատարելու համար կարողացել է ստանալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի թոյլտւութիւնը, թուրքական ագրեսիան ինքնիշխան Սիրայի դէմ կարող է յանգեցնել տարածաշրջանային լարւածութեան աւելացմանը, սրմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը:

«Կան տւեալներ, որ զոհւում է խաղաղ բնակչութիւն, ՄԱԿ-ի յատուկ ծառայութիւնների կողմից տւեալներ են տարծւում, որ փախստականների թիւը հասնում է տասնեակ հազարների եւ դեռ աւելանում է: Թուրքական զօրքերը եւ նրանց դաշնակիցները, որոնք, ըստ էութեան, ծայրայեղական սիրական ընդդիմութիւնն են ներկայացնում իրականացնում են զանգաւածային սպանութիւններ, խօսւում է հարիւրաւոր սպանւածների մասին: Սա շատ հումանիտար, ծանր հետեւանքներ ունեցող գործողութիւն է:

Կան տւեալներ, որ հայկական ընտանիքներ են տարհանւում այդ տարածաշրջանից: Ինչպէս գիտենք, հայակական բնակչութիւնը կենտրոնացած է Ղամշլույում, այն դեռեւս չի ենթարկւել թուրքական յարձակմանը, բայց, հաւանական է, մօտակայ օրերին նաեւ դա տեղի ունենայ»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով հարցին, թէ այս իրավիճակն ինչ ադեցութիւն կարող է ունենալ հայկական համայնքի վրայ՝ հաշւի առնելով այն, որ ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացւող ռազմական գործողութեանը, Ռուբէն Սաֆրաստեանն ասաց. «Անկախ նրանից` Ադրբեջանն այս գործընթացներին կը ներգրաււի, թէ ոչ, այն, ինչ այնտեղ արդէն տեղի է ունենում, վտանգ է տեղի խաղաղ բնակիչների համար, այդ թւում` հայերի: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիները կը ներգրաւեն, նրանց ներգրաւածութիւնը ոչինչ չի փոխելու: Կարծում եմ՝ միանգամայն արդարացւած էր այն, որ ՀՀ-ն հանդէս եկաւ կոշտ յայտարարութեամբ եւ դատապարտեց թուրքական ագրեսիան, կարեւոր է նաեւ, որ մենք պատաստ լինենք օգնութիւն ցոյց տալու մեր հայրենակիցներին, եթէ անհարժեշտութիւն առաջանայ` նրանց տարհանենք այնտեղից` կամ Սիրիայի այլ տարածքներ, կամ ՀՀ»,- ընդգծեց նա:

Յիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հիւսիսային շրջանում ռազմարշաւ են սկսել հոկտեմբերի 9-ին: Թուրքական բանակի ստորաբաժանումները եւ նրանց կողմից մարտնչող զօրամիաւորումները վերահսկողութիւն են հաստատել Սիրիայի հիւսիսում գտնւող 20 բնակավայրում: Մի շարք երկրներ, այդ թւում՝ ԵՄ բոլոր երկրները, հանդէս են եկել դատապարտող յայտարարութեամբ՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմարշաւը: Ֆինլանդիան եւ Գերմանիան յայտնել են, որ կասեցնում են սպառազինման մատակարարումը Թուրքիային: Սիրիայի ԱԳՆ-ն, իր հերթին, յայտարարել է, որ սիրիական կողմը պայքարելու է թուրքական ուժերի դէմ:

Թուրքիայի պաշտօնական վարկածն այն է, թէ քանի որ այդ հատւածում իշխում են Քուրդիստանի բանւորական կուսակցութեանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանութեան ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրեւ մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախօսազրոյցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ. խորանալ՝ այնտեղ բուֆերային գօտի ստեղծելու եւ 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։