Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի Բաքւում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի Բաքւում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է moscow-baku.ru կայքը:
Յիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը Բաքւում մասնակցելու է Թիւրքալեզու պետութիւնների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին:
«Հէնց ես ժամանեմ Բաքու, առաջին հերթին կը հանդիպեմ իմ եղբայր Ալիեւի հետ»,- ասել էր Էրդողանը:
Նա երկկողմ հանդիպումներ կունենայ մասնակից երկրների ղեկավարների հետ:
Էրդողանի այցը կաւարտւի այսօր՝ հոկտեմբերի 15-ին: