Հա

Քաղաքական

15/10/2019 - 09:00

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամաբ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամաբ: Այդ մասին ըստ BBC-ի՝ յայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

Պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը: Որոշումը նախատեսում է Սիրիայի հիւսիսում թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնների կապակցութեամբ պատժամիջոցների կիրառում՝ Թուրքիայի նախկին եւ գործող պաշտօնեաների նկատմամբ:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր Թուրքիայի գործող եւ նախկին պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մտադրութեան մասին:

«Ես շուտով կը ստորագրեմ հրամանագիր, որով պատժամիջոցներ կը սահմանւեն  Թուրքիայի կառավարութեան գործող եւ նախկին պաշտօնեաների նկատմամբ, ինչպէս նաեւ իւրաքանչիւրի դէմ, ով ապակայունացնում է իրավիճակը Սիրիայի հիւսիս-արեւելքում»,- գրել էր նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։