Հա

Քաղաքական

16/10/2019 - 08:30

Փենսն ու Պոմպէոն մեկնում են Թուրքիա՝ բանակցելու Սիրիայում կրակի դադարեցման հարցի շուրջ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ Պետքարտուղար Մայք Պոմպէոն այսօր՝ հեկտեմբերի 16-ին կը մեկնեն Թուրքիա՝ Սիրիայի հիւսիս-արեւելքում քրդական զօրամիաւորումների եւ թուրք զինւորականների միջեւ կրակի դադարեցման վերաբերեալ համաձայնութիւն ձեռք բերելու նպատակով:

«alikonline.ir» - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ Պետքարտուղար Մայք Պոմպէոն այսօր՝ հեկտեմբերի 16-ին կը մեկնեն Թուրքիա՝ Սիրիայի հիւսիս-արեւելքում քրդական զօրամիաւորումների եւ թուրք զինւորականների միջեւ կրակի դադարեցման վերաբերեալ համաձայնութիւն ձեռք բերելու նպատակով: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին յայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մայք Փենսը մեծ ուղեւորութեան է պատրաստւում, նա կը մեկնի վաղը, մենք մեծ պատւիրակութիւն ենք գործուղում, որը կը գլխաւորեն Փենսն ու Պոմպէոն»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Նա նշել է, որ Թուրքիայում Փենսը փորձելու է հասնել կողմերի միջեւ հրադադարի անյապաղ հաստատման, նաեւ քննարկելու է ճգնաժամը բանակցութիւնների միջոցով կարգաւորելու հնարաւորութիւնը:

Նշւում է, որ Փենսին եւ Պոմպէոյին ուղեկցելու են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը եւ Սիրիայի հարցով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Ջէյմս Ջեֆրին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։