Հա

Քաղաքական

17/10/2019 - 09:50

Թուրքիան դիտարկում է «Ինջիրլիք» բազայի կարգավիճակի փոփոխման հնարաւորութիւնը՝ որպէս ԱՄՆ-ի դէմ պատասխան պատժամիջոց

Թուրքիան դիտարկում է «Ինջիրլիք» բազայի կարգավիճակի փոփոխման հնարաւորութիւնը՝ որպէս ԱՄՆ-ի դէմ պատասխան պատժամիջոց։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«alikonline.ir» - Թուրքիան դիտարկում է «Ինջիրլիք» բազայի կարգավիճակի փոփոխման հնարաւորութիւնը՝ որպէս ԱՄՆ-ի դէմ պատասխան պատժամիջոց։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Ըստ News.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ-ը։

«Ներկայ պահին «Ինջիրլիք» բազայի կարգավիճակում փոփոխութիւն չի սպասւում»,- նշել է նա։

Ընդ որում, Քալընը յայտնել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի դէմ պատասխան պատժամիջոցներ է պատրաստում։ Նա նաեւ յայտարարել է, թէ Անկարան ամերիկեան պաշտօնեաներին յստակ հասկացրել է, որ Թուրքիան չի յայտարարի հիւսիսային Սիրիայում կրակի դադարեցման մասին եւ քուրդ զինեալների հետ բանակցութիւններ չի վարի, յայտնում է Reuters-ը։

Աւելի վաղ, չորեքշաբթի օրը, թուրքական կառավարութեանը մօտ կանգնած Yeni Safak թերթը գրել էր, որ Անկարան, որպէս ամերիկեան պատժամիջոցների պատասխան, կարող է սահմանափակել ԱՄՆ զինւորականների հասանելիութիւնը Ադանայում «Ինջիրլիք» աւիաբազային եւ Մալաթիայում ՆԱՏՕ-ին վաղ նախազգուշացման ռադարների «Քիւրեջիք» բազային։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ պետքարտուղար Մայք Պոմպէոն ժամանել են Թուրքիա, որպէսզի Անկարային համոզեն դադարեցնել ներխուժումը։ Թրամփն յայտարարել է, որ եթէ նրանք յաջողութեան չհասնեն, ապա պատժամիջոցները «կը դատարկեն Թուրքիայի տնտեսութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։